Ամերիկյան SADA Systems-ը մտադիր է ՀՀ-ում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել

Ամերիկյան SADA Systems-ը մտադիր է ՀՀ-ում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել

PanARMENIAN.Net - Ամերիկյան SADA Systems ընկերությունը մտադիր է Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել Հայաստանում։ Այդ մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը հայտարարել է SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանը:

Նախարարը շատ է կարևորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում։ Սփյուռքի դերին անդրադառնալով՝ Արշակյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները և երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար:

SADA Systems ընկերության հիմնադիրը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական և ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ և աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում, և կոչված կլինի բացահայտելու և կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ոգևորիչ է կառավարության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման և Հայաստանում հիմնադրման գործում: SADA Systems-ի համար շատ կարևոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը և հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են և հեռանկարային:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---