Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ինչու է անհրաժեշտություն առաջացել Քոչարյանի գործով դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. Բացատրում է ՍԴ անդամը

Սահմանադրական դատարանը երեկ՝ հուլիսի 18-ին, որոշում է կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և դիմել ՄԻԵԴ, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողով: «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- նշված էՍԴ  հաղորդագրության մեջ:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին:

Տիկին Գյուլումյան, ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք: Ինչո՞ւ հանկարծ անհրաժեշտություն առաջացավ դիմելու ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով : Եվ արդյոք նախկինում երբևէ նման դեպք եղե՞լ է, որ կոնկրետ գործով դիմեք միջազգային կառույցներին խորհրդատվության նպատակով:

– Մեր պրակտիկայում նման դեպք չի եղել և չէր կարող լինել, որովհետև մենք ըստ էության այդ իրավունքը ձեռք ենք բերել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո մեր նկատմամբ: Այսինքն՝ մենք կարող էինք դիմել սկսած 2018 թվականի օգոստոսի 1-ից: Սա նոր ինստիտուտ է, որով Եվրոպական դատարանը հնարավորություն է տալիս անդամ պետությունների բարձրագույն դատական ատյաններին կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված խնդիրներով դիմելու իրենց՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: Մենք այդ իրավունքից ենք օգտվել, որովհետև հարցը հանրային հնչեղություն ունի, և մեզ անհրաժեշտ է այդ հարցի հետ կապված իմանալ այնպիսի հեղինակավոր կառույցի կարծիքը, ինչպիսին Եվրոպական դատարանն է: Ընդ որում, կարծիքը ոչ թե գործի վերաբերյալ, այլ կոնվենցիոն սկզբունքների վերաբերյալ, թե որքանով է մեր օրենսդրությունը դրան համապատասխանում:

Այսինքն՝ Դուք Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ եք դիմել զուտ նրա համար, որ հարցը հանրային հնչեղությո՞ւն ունի:

– Այո, և որ նման նախադեպ գոյություն չուներ: Եվ հետո՝ այս կառույցներից մեզ չեն ասելու, թե ինչ որոշում կայացնենք: Մեզ ընդամենը ասելու են, թե ինչպիսին են միջազգային կարգավորումները այդ հարցի վերաբերյալ: Ոչ մեկը բարձր դատարանին չի ասելու, թե ինչ որոշում կայացնենք: Այդ որոշումը էլի մենք ենք կայացնելու, բայց հարցի վերջնական եզրահանգման համար մեզ պետք է իմանալ նաև, թե ինչպիսին է միջազգային փորձը, ինչպիսին է Եվրոպական դատարանի դիրքորոշումը:

Բայց այդ դիրքորոշումները ուղղորդող դեր ունենալո՞ւ են ձեզ համար:

– Դրանք պարտադիր չեն, բայց ուղղորդող կարող են լինել: Ինչպես մենք մեր որոշումներում վկայակոչում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, այնպես էլ հիմա:

– Տիկին Գյուլումյան, Դուք նշեցիք, որ միջազգային ատյաններին դիմելու հնարավորություն ստացել եք ճիշտ մեկ տարի առաջ: Ինչո՞ւ մեկ տարվա մեջ ոչ մի գործով չեք դիմել այդ ատյաններին և հենց Քոչարյանի գործով որոշում կայացրեցիք դիմելու:

– Գիտեք, դրանք բացառիկ դեպքեր են: Այնպես չէ, որ այդ իրավունքը ստանալուց հետո ամեն գործով պետք է դիմեինք Եվրոպական դատարան կամ Վենետիկի հանձնաժղով: Ամեն գործով Եվրոպական դատարանն էլ չի կարող այդքան պատասխանել մեր դիմումներին: Առայժմ Եվրոպական դատարանի պրակտիկայում էլ եղել է ընդամենը մեկ գործ՝ Ֆրանսիայի հետ կապված, եթե չեմ սխալվում՝ սուրոգատ մայրերից ծնված երեխաների իրավունքների վերաբերյալ: Այնպես որ՝ հարցեր կան, որոնց վերաբերյալ միջազգային որոշակի խորհրդատվության կարիք իսկապես զգացվում է: Մենք էլ այս գործով գտանք, որ կարող ենք դիմել:

ՍԴ այս որոշումը անմիջապես հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ նա սուր քննադատության էր ենթարկել ՍԴ-ին: Ձեր այս քայլը դիտվում է որպես պատասխա՞ն վարչապետի քննադատությանը:

– Որևէ կապ չունի մեկը մյուսի հետ: Մենք այս նիստը նշանակել էինք մինչև վարչապետի ելույթը: Ինչի՞ մասին է խոսքը:

Նրա մասին, որ ՍԴ որոշումը հաջորդեց վարչապետի քննադատությանը:

– Նիստը մենք նշանակել էինք ավելի շուտ՝ հուլիսի 18-ին պետք է քննության առնեինք այդ հարցը: Այնպես որ, ոչ մի կապ չկա:

Քոչարյանի բողոքի հարցով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշումը միաձա՞յն է կայացվել, թե՞ դա եղել է ՍԴ նախագահի որոշումը:

– ՍԴ նախագահը մեզ նման մի դատավոր է, որը մեզ նման քվեարկում է: Ասել, որ նրա այդ քվեարկությունը ուղղորդում է եղել, շատ սխալ է: Մենք 9 հավասարազոր դատավորներ ենք, որոնցից յուրաքանչյուրը կարող է առաջարկություն անել, որը կարող է քննարկվել, ընդունվել կամ չընդունվել:

ՍԴ անդամները բոլորն էլ կո՞ղմ են եղել: Միաձա՞յն է անցել որոշումը:

– Այո-այո:

Տիկին Գյուլումյան, վարչապետը իր վերջին հարցազրույցում, ինչպես նշեցի, սուր քննադատության ենթարկեց Սահմանադրական դատարանին, դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանին՝ նշելով, որ վերջինս սեփականաշնորհել է ՍԴ-ն:

– Ես ինձ իրավունք չեմ վերապահում նման հարցերի վերաբերյալ դիտարկումներ անելու: Ամեն մեկն անում է այն, ինչ որ ինքը ճիշտ է համարում, նպատակահարմար է համարում:

Վարչապետը նաև նշեց, որ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ՝ ըստ էության խոսելով նոր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

– Նույն վարչապետին հարցրեք՝ եթե հանկարծ 4 տարի հետո իշխանություն փոխվեց, ապա նորից Սահմանադրական դատարա՞ն են փոխելու:

Հ.Գ. Նշենք, որ թեև Ալվինա Գյուլումյանն ասաց, որ ՍԴ այս որոշմանը կողմ են եղել ՍԴ բոլոր անդամները, սակայն մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանը դեմ է եղել, իսկ Վահե Գրիգորյանն առհասարակ չի մասնակցել նիստին: Ալվինա Գյուլումյանը թերևս բոլոր անդամներ ասելով նկատի ուներ ՍԴ 7 անդամներին։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում