Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի հավաքականի մարզիչը վստահեցնում է` Նեյմարը կշարունակի ելույթները Մունդիալում

Բրազիլիայի հավաքականի մարզիչը վստահեցնում է` Նեյմարը կշարունակի ելույթները 
Մունդիալում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է Reuters-ը` մեջբերելով Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի խոսքերը. «Մենք վստահ ենք, որ Նեյմարը կշարունակի խաղալ, նա կշարունակի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Վստահ եմ, որ նա կհաղթահարի այս ամենը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։

Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]