Սպասելիքներն ավելի մեծ էին. Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթների ամփոփումը

14/12/2020 schedule20:59

Ըմբշամարտի անհատական գավաթի խաղարկությունում հունահռոմեական ոճի ըմբիշները կիրակի օրը երկու մեդալ նվաճեցին ու գրեթե ամբողջ կազմով էլ ավարտեցին ելույթները (բացառությամբ Դավիթ Օվասափյանի)։ Դա թույլ է տալիս արդեն վերլուծել հունահռոմեականների ելույթները՝ առանձնացնելով առանցքային դրվագները։

55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը երկու գոտեմարտ անցկացրեց, երկուսում էլ պարտվեց, սակայն ոչնչում մեղադրել ըմբիշին չի կարելի․ նրա մրցակիցները քաշային կարգի ֆավորիտներն էին՝ արդյունքում չեմպիոն դարձած Էմին Սեֆերշաևը (Ռուսաստան) ու աշխարհի նախկին չեմպիոն Էլդանիզ Ազիզլին (Ադրբեջան)։ Երկու ըմբիշների դեմ էլ Մկրտչյանը գրեթե ոչ մի շանս չուներ։

60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանի ելույթը հիասթափեցնող էր։ Մ-23 տարեկանների աշխարհի չեմպիոնը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում հնդիկ Գյանենդեր Գյանենդերին։ Իհարկե, կարելի է ասել, որ մրցավարները Մելիքյանին շանս չտվեցին, երկու մրցափուլում էլ հենց նրան նստեցրին պարտեր  (հնդիկ ըմբիշը երկու դեպքում էլ ոչինչ չկարողացավ անել), բայց պարտերում աշխատելու շանս ստանալու համար պետք է նախ լավ աշխատել վերևից, իսկ Մելիքյանը բավականին պասիվ էր։

Ընդհանուր առմամբ, պասիվությունը բնութագրում է գրեթե բոլոր հայ ըմբիշներին այս մրցաշարի ընթացքում։ Տարվա ընթացքում մրցաշարային փորձի պակասը զգացնել տվեց։ Մասնավորապես, 63 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը, որը մեկ քաշային կարգ ներքև 2020թ․-ի Եվրոպայի չեմպիոնն է, լավ մեկնարկեց՝ պայքարից դուրս թողնելով թուրք ըմբիշին, սակայն քառորդ եզրափակչում վայրկենական անուշադրությունը պատճառ դարձավ կորցրած 4 միավորի, որից հետ բերել ստացվեց միայն մեկը։

Շատ լավ մրցաշար անցկացրեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նա մեկնարկում ոչ մի շանս չտվեց չիլիացի մրցակցին, իսկ այն ինչ կատարվեց քառորդ եզրափակչում Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամբեկ Դադովի հետ գոտեմարտում շատ ցավալի էր։ Նախ մրցավարները վիճելի դրվագում մեկ միավոր տվեցին մրցակցին։ Երկրորդ մրցափուլում Գալստյանը գերազանց սկսեց, հնարք կատարեց, հաշիվը դարձավ 4-4, և վաստակած վերջին միավորի շնորհիվ հայ ըմբիշն առավելություն ստացավ։ Վայրկյաններ անց նա ևս մեկ հնարք կատարեց, սակայն մրցավարները չհաշվեցին այն՝ խախտում նկատելով։

Ինքը՝ Գալստյանը, վստահ էր, որ խախտում չէր եղել, մարզիչ Սամվել Գևորգյանը միանգամից վերցրեց չելենջի բարձիկը, շրջվեց դեպի թիմի մյուս մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, վերջինս ցույց տվեց, որ չելենջ գցել պետք չէ, որովհետև եթե բողոքը չբավարարեն, մեկ միավոր տրվելու է մրցակցին։ Սակայն Գալստյանը պնդեց, որ չելենջը գցվի, մրցավարները այն չբավարարեցին, և հաշիվը դարձավ 4-5, իսկ գոտեմարտի վերսկսվելուց վայրկյաններ անց նաև 4-6։ Մնացած ժամանակում Գալստյանն ամեն ինչ արեց հաղթելու համար, մրցավարությունը նորից բարձրության վրա չէր, սակայն պարտության համար մարզիկն ու մարզիչը պետք է իրենց մեղադրեն, քանի որ 4-4 հաշվի ժամանակ Գալստյանի հնարավորությունները հաղթելու շատ ավելի մեծ էին։

Լավ է, որ Դադովը հետո հասավ եզրափակիչ, և Գալստյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, ինչը գերազանց արեց՝ երկու հաղթանակ տանելով ու զբաղեցնելով երրորդ տեղը։ Հատկապես տպավորիչ էր ուկրաինացի Արթուր Պոլտիաևի հետ բրոնզե մեդալի համար գոտեմարտը, որտեղ Գալստյանը հաղթանակ կորզեց վերջին րոպեին։ Ընդհանուր առմամբ, Սլավիկ Գալստյանը ապացուցեց, որ 67 կգ քաշային կարգում կարող է օլիմպիական ուղեգիր նվաճել ու պայքարել ամենաբարձր տեղերի համար։

72 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ Մալխաս Ամոյանը։ 21-ամյա ըմբիշը իր առաջին մեծ նվաճմանը հասավ մեծահասակների ասպարեզում՝ նվաճելով արծաթե մեդալը։ Հատկապես տպավորիչ ստացվեց կիսաեզրափակչի գոտեմարտը Եվրոպայի 2019թ.-ի փոխչեմպիոն և Մ-23 2019թ.-ի աշխարհի չեմպիոն թուրք Չենգիզ Արսլանի հետ գոտեմարտը, որը Ամոյանը հաղթեց 7-0 հաշվով: Կարևոր էր նաև փորձառու սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչի նկատմամբ տարած հաղթանակը: Ամոյանը հասել էր եզրափակիչ՝ առանց մրցակիցներին մեկ միավոր տալու, եզրափակչում էլ լավ գոտեմարտեց, հաղթանակին մոտ էր, ցավոք, երբ մրցակիցը պարտերում էր, չկարողացավ կատարել իր հնարքը (թեև մեկ միավոր, միգուցե և կար այդ դրվագում): Սակայն եզրափակչում աշխարհի 2016թ.-ի չեմպիոն հունգարացի Բալինտ Կորպաշուց կրած պարտությունը ողբերգական չէ. Ամոյանն իր ելույթով ցույց տվեց, որ լիարժեք պատրաստ է մեծահասակների ասպարեզում գոտեմարտելու, և բացառված չէ, որ օլիմպիական հաջորդ ցիկլում նա նաև փորձի տեղափոխվել մեկ քաշային կարգ վերև:

77 կգ քաշային կարգի ըմբիշ Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելի մեծ էին: Մրցումների առաջին օրը անակնկալներ չեղան, նա հաղթեց մեկնարկային երկու գոտեմարտերը, սակայն պարտվեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովին: Ընդ որում, դասական դարձած սխեմայով. ռուս մարզիկն առաջինը հնարավորություն ստացավ աշխատել պարտերում, հնարք կատարեց, երկրորդում այդ հնարավորությունն ուներ Չալյանը, բայց չիրացրեց: Ցավալի էր բրոնզե մեդալի համար մարտում կրած պարտությունը. Չալյանի դիմաց սերբ Վիկտոր Նեմեշն էր, որին Կարապետը հաղթելու փորձեր ունի: Սակայն այս անգամ վերևից հնարքներ չեղան, Չալյանի մոտ այս անգամ չէր ստացվում ուժային գոտեմարտ անցկացնել, իսկ մնացածը մրցավարների համար տեխնիկայի գործ էր. երկու զգուշացում պասիվության համար, վերջում էլ հայ մարզիկի նյարդերը տեղի տվեցին… 

Անակնկալ չեղավ 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանի ելույթում. Նա հենց մեկնարկում պարտվեց ոչնչով աչքի չընկնող ռումին ըմբիշին և դուրս մնաց պայքարից: Անհաջող հանդես եկավ նաև 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, ով հենց մեկնարկում հավասար գոտեմարտում զիջեց հունգարացի Իշտվան Տակաշին: Թվում է՝ Շահինյանի լավագույն մարզավիճակն արդեն անցյալում է, բայց գյումրեցի ըմբիշը իր կարիերայի ընթացքում կարողացել է զարմացնել ու անակնկալի բերել թե՛ մասնագետներին, թե՛ իր մրցակիցներին:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս մրցաշարը պետք է արագորեն մոռանա: Նախ «կույր» վիճակահանությունը հենց առաջին փուլում Ալեքսանյանի համար մրցակից հանեց աշխարհի վերջին երկու տարիների չեմպիոն Մուսա Եվլոևին, որին Ալեքսանյանը վերջին շրջանում չի կարողանում հաղթել: Սովորաբար Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտերում որոշակի դժվարություններ ունենում է, իսկ այս անգամ նման զորեղ մրցակցի հետ, ցավոք, նաև տակտիկական սխալներ եղան:

Արթուրը չլսեց իր հոր և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հորդորները՝ դուրս չգալ գորգից պարտերում պաշտպանվելիս, այդ պատճառով զգուշացվեց ու երկու միավոր տվեց մրցակցին, հաջորդ դրվագում էլ բռնեց Եվլոևի ոտքից: Ավելին, երկրորդ մրցափուլում Ալեքսանյանը հնարավորություն ստացավ աշխատել պարտերում, բայց չկարողացավ գլորել մրցակցին: Բրոնզե մեդալի համար աշխարհի քառակի չեմպիոնն այլևս չպայքարեց. Մրցումների հաջորդ օրը նա տաքություն ուներ:

Ուրախացրեց 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Թեև նա երիտասարդ է, բայց կարողացավ հաղթել իրենից փորձառու երկու ըմբիշների, մասնավորապես, աշխարհի առաջնության մրցանակակիր չիլիացի Յասմանի Ակոստային: Ինչ վերաբերում է կիսաեզրափակչում Սերգեյ Սեմյոնովից կրած պարտությանը, ապա այստեղ Դավիթը հնարավորություն չուներ. Սեմյոնովը մրցաշարի բացահայտ ֆավորիտն էր, որի դեմ այսօրվա դրությամբ քիչ ըմբիշներ կարող են հավասարի պես դիմակայել:

Տպել
1437 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)