Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Հայաստանի ու Բելառուսի տարբերությունը. «Մենք աջուձախ ընտրության հնարավորություն չունենք»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություններ անելու առաջարկը, որը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության շրջանում: Ինչպես նշում է belta.by-ն, դիմելով առաջարկված փոփոխությունների քննադատներին՝ նախագահը հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում անձամբ իրենց հայրենիքը պաշտպանել, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից, կա՛մ Ռուսաստանից: Լուկաշենկոն ընդգծել է, որ անձամբ ինքը չէր ցանկանա օգնության համար ՆԱՏՕ-ին դիմել: Մինչդեռ իրադարձությունների զարգացման մյուս հավանական տարբերակն այն է, որ Բելառուսը ներառվի ՌԴ կազմում: «Մենք կարող ենք խնդրել, որ նրանք մեզ պաշտպանեն՝ միջուկային անձրևանոց, գերձայնային զենք և այլն: Մենք կարող ենք խնդրել և համաձայնության գալ: Դուք ցանկանո՞ւմ եք ներառվել Ռուսաստանի կազմում, որպեսզի այն մեզ պաշտպանի: Ո՛չ, ես էլ չեմ ցանկանում»,- ասել է նախագահը: Լուկաշենկոն նաև հիշեցրել է երրորդ տարբերակի մասին՝ կոչ անելով բելառուսներին ինքնուրույն պաշտպանել իրենց հայրենիքը:

https://cdn1.img.armeniasputnik.am/images/631/60/6316088.jpg

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ այսօր Բելառուսն ունի անվտանգության խնդիր. «Բացի այդ՝ Բելառուսը ՀԱՊԿ անդամ է։ Եվ հետո՝ հակառակը. ես հիշում եմ այլ հայտարարություններ՝ առ այն, որ երբ ՆԱՏՕ-ն որոշել էր, որ Լեհաստանում պետք է տեղադրեն հարձակողական կամ պաշտպանողական զենքերի տեսակներ հակաօդային պաշտպանության հետ կապված, Բելառուսն ասում էր, որ պետք չէ շատ մոտ բերել, որովհետև դա ստիպելու է, որ Ռուսաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի, իսկ մենք քանի որ ՀԱՊԿ-ով կապված ենք՝ ստիպված ենք գործողություններ առաջացնել, ինչը լրացուցիչ լարվածություն է բերելու տարածաշրջանում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակ պետք է լինի, որ Բելառուսը խնդրի որևէ ուրիշը գա իրեն պաշտպանելու, երբ ինքը ՀԱՊԿ անդամ է»։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ զուգահեռներին, Թևան Պողոսյանն ասաց. «Մենք ունենք մեզ վրա հարձակման վտանգ, պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, Ադրբեջանն ամեն օր իրավիճակը կարող է լարել, Թուրքիան ընդհանրապես այնպիսի գործողություն է կատարում, որը կոչվում է շրջափակում։ Կա վտանգ, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարող են սրվել, հուսանք, որ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում ռազմական գործողություններ չեն լինի։ Բայց ահա այս վտանգները հաշվի առնելով՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, և եթե որևէ վտանգ էլ լինի, լինելու է ՀԱՊԿ-ի աշխատանքը կամ երկկողմանի՝ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցի պայմանագրի աշխատանքը»։

Հաշվի առնելով մեր նոր իշխանությունների հետ կապված մոտեցումները՝ արդյոք կարո՞ղ ենք ՀԱՊԿ-ի վրա հույս դնել, հարցին ի պատասխան Թևան Պողոսյանն ասաց. «Նոր իշխանություններից ես լսում եմ, որ իրենք շարունակելու են համագործակցությունը ՀԱՊԿ-ի ներսում, ասում են, որ որևէ խնդիր չկա, ու շարունակելու են խորացնել հարաբերությունները։ Ի՞նչն է խնդիրը։ ՀԱՊԿ անդամ պետություններում էլ հարցերը կարծես թե լուծվել են։ Մի քանի օր առաջ Լուկաշենկոն, հանդիպելով ՀՀ նախագահի հետ, ասաց, որ շատ ուրախ է, որ գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ Բելառուսի ու Հայաստանի միջև չկան արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված տարաձայնություններ։ Ղազախստանը ինչ-որ խնդիրներից չի բողոքել, Ռուսաստանի դեպքում էլ եթե նայում ենք այցելությունները՝ գնում ենք, հարցերը քննարկում գալիս ենք, և մենք բողոքներ չենք լսել։ Այնպես որ՝ որևէ խնդիր չկա, Հայաստանն էլ հայտարարել է, որ շարունակելու է իր անդամակցությունը և խորացնելու է հարաբերությունները ավելի գործնական ուղղությամբ։ Սրա հետ մեկտեղ էլ շատ ակտիվ համագործակցելու է ՆԱՏՕ-ի հետ այն կարգավիճակում, որը կոչվում է «լավագույն գործընկեր»։ Այս բոլոր հարցերից ելնելով մենք աջուձախ ընտրության հնարավորություն չունենք։ Գիտենք՝ ինչ է լինելու, մնացած խնդիրներին էլ պետք է պատրաստ լինենք դիմակայել»։

Ըստ նրա՝ «մենք պետք է առերեսվենք մեր սեփական իրականության հետ, գիտակցենք՝ ինչ տնային աշխատանք ունենք անելու՝ ժողովրդական ինստիտուտների ամրապնդում, անվտանգության խնդիրները առաջնային դարձնել, տնտեսությունը զարգացնել ու հասկանալ, թե ինչպես պետք է դիմակայենք, քանի տարի էլ որ պահանջվի»:

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանն այս պահին նման խնդրի առջև կանգնած չէ, մեզ ՆԱՏՕ-ում չեն սպասում: «Մենք տեսնում ենք, որ մեր հարևան Վրաստանը՝ 2008-ից սկսած, սպառնում, խնդրում, աղաչում է, որ իրեն ընդգրկեն ՆԱՏՕ-ի կազմում, բայց ՆԱՏՕ-ի ղեկավարությունը միայն քաղաքական որոշմամբ չի ընդունում Վրաստանին։ Այնպես որ՝ այս դիսկուրսը դեռևս արհեստական է մեզ համար՝ մնալ ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ մտնել ՆԱՏՕ։ Այս պահին մենք, ցավոք սրտի, ՀԱՊԿ-ին այլընտրանք չունենք։ Եթե ՆԱՏՕ-ն այնքան ուժեղ գտնվի, որ կարողանա բոլոր ցանկացողներին ընդգրկել իր կազմում, ապա հնարավոր է մի օր էլ մենք դիմենք ՆԱՏՕ-ին։ Բայց քանի որ առայժմ մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը զգուշավորություն է ցուցաբերում, մենք ստիպված ենք սպասել ու լրացուցիչ ծրագրերով համագործակցել ՆԱՏՕ-ի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ն այժմ մեզ համար ունի՞ այդ անհրաժեշտ «անձրևանոցի» դերը, Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին դեռևս ՀԱՊԿ-ն իր կենսունակությունը չի ապացուցել, գործի մեջ չենք տեսել։ ՆԱՏՕ-ի դեպքում մենք տեսել ենք, որ այդ կազմակերպության անդամ պետությունները մեկ այլ անդամի դեմ պատերազմի ժամանակ ապացուցել են, որ իրենք հավատարիմ են իրենց սկզբունքներին և ստորագրած համաձայնագրին։ Խոսքը վերաբերում է Թուրքիային, երբ 2016-ին Թուրքիան խփեց ռուսական ինքնաթիռը՝ չնայած ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ տարաձայնություններ ունեին Թուրքիայի հետ, հայտարարեցին, որ հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանելու են իրենց դաշնակցին, և ՆԱՏՕ-ի այդ հստակ, կոշտ դիրքորոշումը Ռուսաստանին պատասխան ռազմական հարվածի հնարավորություն չտվեց»։

Փորձագետը հիշեցնում է նաև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները միացան ԱՄՆ-ին ու ռազմական արշավ սկսեցին Աֆղանստանում թալիբների դեմ. «ՆԱՏՕ-ն մի քանի անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, և պատահական չէ, որ շատ երկրներ ուզում են մտնել այդ կառույցի մեջ և ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով իրենց համար անվտանգության հովանոց ստեղծել։ ՀԱՊԿ-ում դեռ նման բան չկա, և Հայաստանի անվտանգությունն ապահովվում է ավելի շատ Հայաստան-Ռուսաստան անվտանգության բաղադրիչով, այն էլ միայն Թուրքիայի մասով, իսկ Ադրբեջանի մասով չկա, չկան կոշտ հայտարարություններ, երբ Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից ռմբակոծություններ են իրականացվում։ Այնպես որ, ՀԱՊԿ-ն իր գործառույթները դեռ կիսով չափ է իրականացնում և ոչ ամբողջովին»։

Ըստ նրա՝ ի տարբերություն Հայաստանի, Բելառուսն ունի մանևրելու հնարավորություն. «Մենք գիտենք, որ երկար ժամանակ նույնիսկ նրա նկատմամբ պատժամիջոց էր կիրառվել, և ԵՄ տարածք Լուկաշենկոն չէր կարողանում մուտք գործել, բայց նախանցած տարի նա մի քանի անգամ դեմարշ հայտարարեց Ռուսաստանին, դժգոհություններ հայտնեց, ինչից հետո նրան նույնիսկ հրավիրեցին ԵՄ ԱլԳ գագաթաժողովին։ Ինքը կարողացել է այդ երկու դաշտերում խաղալ ու Բելառուսի համար երկու կողմերից էլ դիվիդենդներ քաղել։ Մեր վիճակը մի քիչ այլ է, համեմատական չէ Բելառուսի իրավիճակին, նա իր հարևանների կողմից ագրեսիայի վտանգ չունի»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում