Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Սիրիայում20 դեկտեմբերի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ինտենսիվ աշխատանք է տանում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սա Անկարայի առաջին պաշտոնական հայտարարությունն է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից: «Այժմ մեր առջև Մանբիջն ու Եփրատի արևելքն են: Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է զինվորականը, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով: Մինչդեռ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս:: «Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,-հավելել է նա: Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին: YPG ջոկատները գործում են միայն Սիրիայում, մոտ են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին: Թուրքիան երկու կազմակերպությունները համարում է ահաբեկչական, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահաբեկչականների ցանկում են ընդգրկել միայն ՔԱԿ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |