Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1986 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 35-ամյա փականագործը ուկրաինուհու հետ Սևանում զվարճանալուց հետո քարով ջնջխել էր գլուխը, դիակը թաքցրել ափամերձ եղեգնուտում

1986 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկում միայնակ բնակվող տարեց կինը, որ անքնությամբ էր տառապում, առավոտյան ժամը 5-ին  պատկից հարևանուհու տանից աղմուկ լսեց: Տարեց կինը գիտեր, որ հարևանուհին որդու հետ մոտ քսան օր առաջ Մոսկվա է մեկնել, բնակարանում ոչ ոք չպիտի լիներ:

Տարեց կինը զանգեց միլիցիա:

Մի քանի րոպե անց Երևանի Մյասնիկյան շրջանի միլիցիոներները մտան ահազանգողի հարևանուհու տուն ու հենց գողության պահին բռնեցին 35-ամյա տղամարդուն: Չնայած գրպաններում հայտնաբերված գողոնի առկայությանը, տղամարդը՝ Մովսեսը, պնդում էր, թե ոչինչ չի գողացել, դեռ միայն փնտրտուքի մեջ էր…

Մովսեսը շտապեց նաև տեղեկացնել՝ եթե այդ բնակարանից ինչ-որ բան էլ կորել է, իր արածը չի: Ինքը բնակարան է մտել պատշգամբից, իսկ մտնելով՝ տեսել է, որ բնակարանում իրերը խառնված են: Մովսեսը անկեղծացավ՝ հավանաբար իրենից առաջ բնակարան է մտել ընկերը՝ վերջինիս հետ նախապես ծրագրել էին այդ բնակարանը միասին «սրբել»:

Մովսեսի հայտնած տեղեկությունները ստուգվեցին: Իրոք, նրա կողմից բնակարան մտնելուց առաջ այդ բնակարանը արդեն իսկ թալանվել էր: Բայց դեռ գողանալու բավական բան կար, մասնավորապես՝ ոսկե զարդեր, որոնցով Մովսեսը լցրել էր գրպանները:

Այդ բնակարանի ելումուտն ավելի վաղ անձամբ ստուգել էր Մովսեսը: Նա մանկության ու աշխատանքային ընկերոջը՝ Լեռնիկին, հայտնել էր, որ Աբովյան փողոցի շենքերից մեկում բնակվող հարուստ մի կին որդու հետ մեկնել է հանգստանալու, բնակարանում ոչ ոք չկա…

Մովսեսն ու Լեռնիկն աշխատում էին Երևանի ջրմուղ ցանցերի ձեռնարկության նույն տեղամասում: Մովսեսը փականագործ էր, իսկ Լեռնիկը՝ հերթափոխի պետ:

Նրանք պայմանավորվել էին հարուստ բնակարան մտնել՝ գողության, բայց, փաստորեն, մտել էին առանձին-առանձին, սկզբում՝ Լեռնիկն էր մաքրազարդել բնակարանը, հետո, ընկերոջ այցից անտեղյակ՝ գիշերով բնակարան էր մուտք գործել Մովսեսը… Վերջինիս բախտը չէր բերել՝ աչալուրջ հարևանուհու ահազանգով միլիցիոներները նրան բռնել էին հանցանքի պահին…

Մովսեսին ոչինչ չէր մնում, քան խոստովանել  տվյալ բնակարանից գողություն կատարելու նախնական պայմանավորվածության, ընկերոջ ու իր կատարած հանցավոր այցի մասին:

Մովսեսը ցանկանում էր իրավապահներին գոհացնել, մանրամասներ էր պատմում, ասես ինչ-որ ավելի ծանր բան թաքցնելու համար ջանքեր էր թափում:

Սակայն օրեր անց՝ 1986 թվականի հոկտեմբերի 4-ին, նա խոստովանական ցուցմունք տվեց բոլորովին այլ՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման մասին…

1986 թվականի սեպտեմբերի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Մովսեսն ու Լեռնիկը մի-մի հատ հաշիշի գլանակ ծխեցին:

Մովսեսը թմրամոլ էր՝ հաշիշով տարվել էր վաղ տարիքից, երբ ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումնարան էր ընկել:

Լեռնիկի հետ ծխելուց հետո Մովսեսը որոշեց միանգամից տուն չգնալ, շրջել քաղաքում՝ տրամադրությունը շատ լավ էր: Հասավ Լենինի հրապարակ: Հանդարտ, սեպտեմբերյան երեկո էր: Մովսեսի հայացքը կանգ առավ ցայտաղբյուրից ջուր խմող աղջկա վրա: Կապույտ աչքեր, շեկ մազեր, սպիտակ մաշկ՝ Մովսեսի գլուխը պտտվեց աղջկա հմայքից:

«Գիդ նե նո՞ւժեն»,- աղջկա աչքերի մեջ նայելով՝ հարցրեց Մովսեսը: Նրա անկաշկանդ մոտեցումն աղջկան դուր եկավ: Ծանոթացան: Յուլյան Հայաստան էր եկել        Ուկրաինայից: Սիրած տղան՝ ազգությամբ ուկրաինացի, ծառայում էր Արտաշատում: Բայց Մովսեսին տեսնելով՝ Յուլյան որոշեց ժամանակ անցկացնել հայ երիտասարդի հետ, շրջել քաղաքում, ինչո՞ւ ոչ:

Մովսեսն ու Յուլյան մի քանի ժամ զբոսնեցին, խոսեցին ու զվարճացան, սրճարանում սուրճ ու կոնյակ խմեցին:

Բաժանվում էին որպես լավ ընկերներ: Եվ Յուլյան համաձայնեց Մովսեսի առաջարկին՝ հաջորդ օրն էլ հանդիպել ու Սևան գնալ: Սևանի մասին լսել էր, ինչո՞ւ չգնար, եթե նորահայտ ընկերն առաջարկում է:

Հաջորդ օրը Մովսեսը գնաց աշխատանքի ու Լեռնիկից՝ հերթափոխի պետ ընկերոջից,  թույլտվություն խնդրեց անձնական հարցերով մի քանի ժամով բացակայելու համար:

Լեռնիկը թույլ տվեց՝ էլ ո՞ր օրվա ընկերն ու համախոհն էր…

Այդ օրը Մովսեսը աշխատավայրում հայտնվեց միայն երեկոյան ժամը 19-ին…

Իսկ Յուլյան, որ այդ գիշերը բանակում ծառայող ընկերոջ հետ էր անցկացրել,  առավոտյան հայտարարեց, թե էքսկուրսիայի է գնում: Ընկերը չկարողացավ նրան հետ պահել…

Յուլյան ու Մովսեսը հանդիպեցին որպես հին ընկերներ, մեկնեցին Սևան: Կերան, խմեցին, ափին մի ամայի տեղ գտնելով՝ լողացան, պառկեցին ափին, նույնիսկ սեր արին: Յուլյան մի պահ առանձնացավ՝ բնական կարիքները հոգալու: Երբ վերադարձավ, տեսավ, որ նորահայտ մտերիմը քրքրում է պայուսակը:

Յուլյան վրդովվեց, սպառնաց, որ միլիցիա կկանչի: Մովսեսը, որ հասցրել էր օրվա թմրաբաժինը վայելել, միլիցիայի մասին հիշատակությունից կատաղեց: Նա հայհոյանքներով հարձակվեց ու բռունցքով հարվածներ տեղաց Յուլյայի դեմքին: Կնոջ ծնոտը կոտրվեց, գեղեցիկ դեմքը միանգամից այլանդակվեց՝ ըստ Մովսեսի: Ցավային շոկից Յուլյան ուշաթափվեց: Մովսեսը նայեց ընկած կնոջ աղճատված դեմքին ու ատելություն զգաց: Նա բարձրացրեց ափին ընկած մեծ քարը ու թափով իջեցրեց կնոջ դեմքին…

Հետագայում կատարված տեղազննության ժամանակ արյունոտ քարն առգրավվեց ու կշռվեց՝ 12 կգ էր…

Մովսեսը տենդագին սկսեց վերացնել հանցագործության հետքերը: Մերկացրեց սպանված կնոջը, դիակը նետեց ափամերձ եղեգնուտի մեջ ու ծածկեց խոտերով: Զոհի հագուստն ու պայուսակը այրեց, մոխիրը թաղեց ոչ հեռու…

Յուլյայի հայրը աղջկա անհետանալուց օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին,  ժամանեց Հայաստան: Հանդիպեց Յուլյայի սիրած տղային: Վերջինս պատմեց իրենց վերջին հանդիպման ու այն մասին, որ Յուլյան «էքսկուրսիա» էր գնալու…

Հոկտեմբերի 5-ին Մովսեսը իրավապահներին տարավ դեպքի վայր ու ցույց տվեց դիակի տեղը: Դեպքի վայրի զննություն կատարվեց, Յուլյայի հայրը ճանաչեց դստեր դիակը…

1987 թվականի փետրվարի 3-ին հրապարակվեց Մովսեսի դատավճիռը: Նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում