Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ (տեսանյութ)

Սպորտ
cid__9de2c2bb-dceb-ee87-4bb1-309cbe943af0@yahoo

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան անցավ բավական հետաքրքիր պայքարում: Սկզբնախաղն ավելի վստահ անցկացրեց Լեւոն Արոնյանը, որը, ըստ համակարգչի, մինչեւ 30-րդ քայլը դիրքային առավելություն ուներ: Սակայն մեր շախմատիստը չկարողացավ զարգացնել գրոհը, ավելին, զինվոր կորցրեց եւ ստիպված սկսեց պաշտպանվել: Մագնուս Կարլսենն իրեն բնորոշ ոճով փորձեց մանեւրել եւ թուլացնել մրցակցի զգոնությունը, սակայն սեւերն անսխալ գործեցին մինչեւ վերջ եւ 52-րդ քայլին սպիտակներին պարտադրեցին հաշտություն կնքել:        Այդպիսով, երկու գրոսմայստերները վաստակեցին 3,5-ական միավոր եւ հավասարվեցին երեք  առաջատարներին, որոնք դեռեւս շարունակում են իրենց պարտիաները: Հաջորդ տուրը կկայանա վաղը, ապրիլի 7-ին: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի՝ Նիկիտա Վիտյուգովի հետ: