211652_close_icon
views-count1387 դիտում article-date 15:28 05-09-2019

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով երկու ծառ է հատել։ «Նիվան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր