ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 2-ից 4-ը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ:
ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:
Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: