Իրավապահները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները21 հունիսի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականին Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Խաժակ Ա.-ն պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ բանավոր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դպրոցի 2-րդ պահակ և տեխնիկական աշխատող է ձևակերպել մարդկանց, ովքեր չեն ներկայացել աշխատանքի: Հմայակ Դ.-ն մոտ 5 տարում բանկային քարտի միջոցով իրացրել է մոտ 10 մլն դրամ: Հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Բացի այդ, 2014-ին նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ ձևակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը: Միաժամանակ Գեղեցիկ Ա.-ի կողմից 2017թ. սեպտեմբեր ամսից որպես հավաքարար ձևակերպվել է Գայանե Մ.-ն, ով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է իր անվամբ ձևակերպված ամսական 54.480 դրամ աշխատավարձը, ընդհանուրը՝ 490.320 դրամ գումար: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Խաժակ Ա.-ն 2009թ.-ից լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ խաբեությամբ դպրոցը սնուցող էլեկտրաէներգիայի հաշվիչից ապօրինի հաղորդալար է անցկացնել իր բնակարան և այդ եղանակով 2009թ.-ից մինչև 2018թ. մայիս ամիսը անձնական կարիքների համար իրականացրել է էլեկտրաէներգիայի սպառում, ծախսված էլեկտրաէներգիայի գումարը վճարելով դպրոցի հաշվին՝ պետությանը պատճառելով գույքային վնաս: Վնասի չափը պարզվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |