211652_close_icon
views-count228222 դիտում article-date 17:40 23-08-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ այսօր Երևանում՝ Սախարովի հրապարակում, տեղի ունեցած «յաշիկի» և տաքսու բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը մեզ է տրամադրել [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream[/url]-ը՝ այսօր՝օգոստոսի 23-ին, Երևանում, Սախարովի անվան հրապարակում, «յաշիկի» և Renault-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/23/1075403/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել էին Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետանքով «յաշիկը» կողաշրջվել էր՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետանքով «յաշիկի» 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանառտար Ռոման Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցները, մինչդեռ դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ «Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցներն էլ դռնից նայում էին, թե ինչպես են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցներն օգնում վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը, ովքեր դեպքի վայրը պահում էին, որպեսզի հետաքննիչն աշխատեր։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Ռեսո», «Ինգո Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «յաշիկի» մեջ հայտնաբերվել էր 35 ԼA 070 համարանիշներ, ու Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է, թե որ համարանիշներն են պատկանում «յաշիկին»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝[url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/] Security Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր