Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Մանր-մունր բիզնես շահե՞ր, թե՞ Ռուսաստանի հայերի միությանն այլընտրանք. ինչ պետք է անի ՌՀՄ-ը

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է՝ ավելի քան 20 տարի Ռուսաստանում գործում է մեկ այլ հասարակական կազմակերպություն՝ Ռուսաստանի հայերի միություն, որը ղեկավարում է Արա Աբրահամյանը։ Նորաստեղծ կազմակերպությունն իր առաջ խնդիր է դնում՝ զարգացնել հայոց լեզուն ու մշակույթը Ռուսաստանում։ Կազմակերպության շնորհանդեսին ներկա է եղել ռուսաստանահայ բիզնեսմեն և Ռուսաստանում հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը, որը, հիշեցնենք, այս պահին հենց դատական վեճ ունի Արա Աբրահամյանի հետ, ներկա է եղել նաև RepatArmenia-ի հիմնադիր Վարդան Մարաշլյանը։

Մոսկվայում բնակվող հայազգի փորձագետ Արբակ Խաչատրյանը ողջունում է նոր կազմակերպության ստեղծումը, բայց և շեշտում է՝ այն Ռուսաստանի հայերի միությանն այլընտրանքային համարել չի կարելի. «Նույն բանն է, որ թմրամոլին համեմատես մանկապարտեզի դայակի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «15-20 տարվա մեջ ես այդ բոլոր կազմակերպությունները համարել եմ հանցագործ համակարգի մետաստազներ, որոնք օգտագործել են Սփյուռքը սեփական բիզնես շահերին սպասարկելու համար։ Կասկածում եմ, որ նրանք որևէ բան անելուց հաշվի են առել համայնքի կարծիքը, իսկապես հետաքրքրվել են համայնքի խնդիրներով։ Հիմա մարդիկ այս վտանգավոր շրջանում իրենց վրա նման ծանրություն են վերցնում։ Գիտեք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Ռուսաստանում, միանշանակ, ընկալումներ չստացավ ու համայնքի համար առաջիկայում էլ հնարավոր է մեծ խնդիրներ լինեն, բայց ամեն դեպքում մարդիկ հանձն են առել նման գործունեություն իրականացնել, հուսանք, որ կհաջողեն»,-ընդգծեց Արբակ Խաչատրյանը։

Փորձագետի խոսքերով՝ նորաստեղծ կազմակերպությունը նախագահ չի ունենալու, լինելու են համանախագահներ, իսկ որոշումները խորհուրդն է ընդունելու. «Այս պահին չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու, բայց կարևոր է, որ կազմակերպությունը իսկապես ծառայի հայերին ու համայնքին։ Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ այդ կազմակերպություններն ու թեկուզև դեսպանատունը աշխատանք տանեն որևէ հայի խախտված իրավունքները վերականգնելու կամ դժվար իրավիճակում օգնելու համար։ Ես ամեն դեպքում չեմ տեսել, հուսանք՝ այս մեկը կտարբերվի»։

Արբակ Խաչատրյանը նշում է. «Ինձ համար այս պահին արդեն իսկ գովելի է, որ այդ ծանր վիճակում իրենք ռիսկն իրենց վրա են վերցնում։ Այս 15-20 տարվա մեջ նման բան ոչ ոք չնախաձեռնեց, եղածն էլ միայն սեփական բիզնես շահերին էր սպասարկում։ Հիմա եթե երիտասարդները կամ մտավորականությունը ուզում են միանալ ու արդյունք տալ՝ ես միայն ողջունում եմ։ Աշխատանքը հետագայում կերևա»։

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախկին փոխնախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Սա առաջինը չէ և երևի վերջինն էլ չէ։ Ռուսաստանում կան տասնյակ, գուցե հարյուրավոր հայկական կառույցներ, բոլորը չէ, որ միավորված են Ռուսաստանի հայերի միության կազմում։ Հերթական մի կառույց է, անհասկանալի է՝ ինչու են այսքան մեծ աղմուկ բարձրացրել։ Սրա փոխարեն կարելի էր միասնական լինել, իսկ հիմա միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված. սա ոչ կոնստրուկտիվ ճանապարհ է։ Սրանից ոչ ոք, բացի մեր ոխերիմ բարեկամներից, չի շահելու»։

Արամ Սարգսյանը շարունակում է. «Կարծում եմ՝ մենք ունենք համազգային խնդիրներ, որոնց շուրջ պետք է համախմբվենք։ Եթե այդ համազգային խնդիրների շուրջ չենք համախմբվում, մանր-մունր բիզնես շահեր են հետապնդում, ամբիցիաներ խաղացնում՝ դրանից ոչ ոք չի շահում։ Բայց եթե մի կառույց կարողանում է ավելի մեծ դերակատարություն ստանալ՝ համախմբելով հայությանը, թող ստեղծի, ոչ ոք դեմ չէ։ Բայց դա կոչել այլընտրանքային և այլն՝ ընդամենը աղմուկի համար, լուրջ մարդկանց չի սազում, դա իմ կարծիքն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում