16:26  ,  16 դեկտեմբերի, 2017

«Տոտենհեմի» ֆուտբոլիստին պատկանող շինությունում գտել են 1 միլիոն ֆունտ ստերլինգի գանձ

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեի կառուցվող հյուրանոցի նկուղային հարկում գանձ են գտել, հաղորդում է The Sun-ը: Գիտնականները գտածոն գնահատել են 1 միլիոն ֆունտ ստերլինգ:

20-րդ դարասկզբում կառուցված շինությունում աշխատանքներ սկսելուց առաջ Մուսա Դեմբելեն գիտնականներին առաջարկել է ծանոթանալ նկուղային հարկին: Մասնագետները հատակի տակ գտել են 18-րդ դարի արտադրության կերամիկական, ապակե եւ ֆարֆորե սպասք:

Բելգիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2012 թվականին «Ֆուլհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում