▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստելը լավ բան չի, սիրելի փոքրիկներ և ոչ միայն փոքրիկներ....Արմեն Սարգսյանը դիտել է «Սուտլիկ Որսկանը»

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։

Այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։
Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: 

 

 

 

 

 

 

 

 

 


Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատև գործունեության ընթացքում տիկնիկային թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի:

Նախագահը և տիկին Սարգսյանը երեխաների հետ միասին դիտել են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։

Ավարտից հետո հանրապետության նախագահը երեխաներին հորդորել է հեքիաթներ կարդալ ու սովորել և նվիրել է հեքիաթների գրքեր։

Նշելով, որ թատրոնն ունի հարուստ ավանդույթներ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի,  և ամեն ինչ պետք է անել, որ այս թատրոնն ավելի բարեկարգ վիճակում հյուրընկալի և դաստիարակի երեխաներին։

 

Նշենք, որ նախագահ Սարգսյանը Գյումրիում այցելել է նաև Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ. Այս մասին պատմո կադրերը՝ ստորև.

Նշենք նաև , որ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր: Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար: Հանրապետության նախագահը նվիրաբերել է 6,000,000 ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։ Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին