211652_close_icon
views-count655 դիտում article-date 16:34 10-06-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 7-ին, ժամը 17.40-ին, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում «Շկոդա» տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 7-ին, ժամը 20.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր. Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 7-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 66-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.00-15.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կրկեսի մոտակայքում վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 11.50-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում բախվել են երկու «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 08.50-ին, Երևանի Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա» մակնիշի ավտմեքենային, որն էլ դուրս գալով երթևեկելի գոտուց՝ վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 38-ամյա քաղաքացու. քաղաքացին և «Հոնդա»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 7-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոց բուժօգնության են դիմել 15-ամյա, 10-ամյա և 56-ամյա քաղաքացիներ, ովքեր հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքնաներ. «Օպել»-ի և «Մերսեդես»-ներից մեկի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 1 տարեկան ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 15.45-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի», «ԳԱԶ-330202», «Ֆորդ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղևորը, «Օպել»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 09.35-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է մայթեզրի քարերին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 21.45-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 2-ամյա և 3-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում իրար են բախվել «Հոնդայ Էլանտրա» և «Հոնգսինգ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Հոնդայ Էլանտրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 07.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջառ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Հացավան-Գառնի ճանապարհին «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21103»-ի վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել է Քաջարանի Աբովյան փողոցում, որից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից և Տերյան փողոցում բախվել «Կիա Ռիո», կայանված «Նիսան Մաքսիմա», կայանված «Ֆոլքսվագեն-Վենտո»-ին և կայանված «Ֆոլքսվագեն Ամոռոկ» մակնիշի ավտոմեքենաներին. «ԳԱԶ-24»-ի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21104»-ի 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Իսրայել Օրու փողոցում շրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 06.05-ին, Երևանի Պուշկինի և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ը հարվածել և կոտրել է հետիոտնային անցման ցուցանակը. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա. «Ֆորդ»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 12.50-ին, Երևանի Բեկնազարյան փողոցի և Մարգարյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 08.50-ին, Երևանի Վագների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 03.15-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 75-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գագարին-Դդմաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը և «Մերսեդես Բենց» միկրոավտոբուսը. «ԶԻԼ» -ի վարորդը և «Մերսեդես Բենց» մակնիշի միկրոավտոբուսի կորեացի 16 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 56-ամյա ուղևորը և «Տոյոտա»-ի 62-ամյա վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՖՈՐԴ - ՏՐԱՆԶԻՏ» և «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենաներ. «ՖՈՐԴ - ՏՐԱՆԶԻՏ»-ի վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր