Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. արձանագրվել են խախտումներ

ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. արձանագրվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները մի քանի խախտումներ են արձանագրել: Մասնավորապես շինանյութի առևտրի կետերում բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]