News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական մարմինների կողմից տվյալների հրապարակումը մի քանի ֆորմատներով ժամանակի հրամայականն է, որը պետք է հասցնել կառավարությանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում եւ տեղական ինքնակառավարում» թեմայով քննարկման ժամանակ նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, եթե կառավարությունը նպատակ չունի ինքը զբաղվելու, ապա պետք է հնարավորություն տալ քաղաքացիական կամ մասնավոր կազմակերպություններին այդ հարցով զբաղվելու համար:

Փորձագետի կարծիքով, տվյալների վիզիուլիզացիայի ոլորտում տարբեր երկրների փորձի կիրառումը, իհարկե, օգտակար է, իսկ եթե օգտակար չի, ապա խնդիրը մեր մեջ է. «Հայաստանում եւս կա տվյալների վիզիուլացման փորձ՝ մասնավորապես, ինտերակտիվ բյուջեն՝ e-gov.am-ում, Երեւանի քաղաքապետարանի պարագայում։ Սակայն ունենք  մի վիճակ, երբ օրենսդրությունը հստակ պահանջում է կառավարման մարմիններին հրապարակել իրենց տվյալները, սակայն չի հստակեցնում ինչ ֆորմատով։ Ուստի, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որ պետական մարմինները  ոչ միայն պարտավորվեն հրապարակել տվյալները, այլ նաեւ մի քանի ֆորմատով, որպեսզի դրանք ընկալելեի լինեն։ Վառ օրինակ ունենք՝ երբ Հայաստանում շրջանառության 23 տոկոս աճ ներկայացվեց, իսկ Մեդվեդեւի կողմից 30 տոկոս աճ, ուստի տվյալների թափանցիկության դեպքում հնարավոր կլինի ուսումնասիրություն կատարել»,-հայտնեց նա։

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանի փոխանցմամբ տվյալների վիզիուլացման, տեղական ինքնակառավարումը եւ բյուջեի կառավարումը քաղաքացիներին հասանելի դարձնելու համար ստեղծվել է gyumribudget.am կայքը։ Այդ փորձը կիրառվել է նաեւ Ախուրյան համայնքում։ «Ընդ որում, կա քաղաքացիական մասնակցության երկու մակարդակ, երբ քաղաքացին տեղեկացված է թե ինչի վրա է ծախսվում իր վճարած հարկերը, եւ երկրորդ մակարդակ, երբ ինքն է մասնակցում կառավարմանը»,- ընդծում է նա։

Ղարիբ Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա այս թեմայով կոնֆերանս, որի վերջնանպատակն է բարձրացնել քաղաքացիների մասնակցության մակարդակը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը` արդյունավետ կառավարման, տեղեկատվության հոսքերի բարելավման եւ բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։

Չեխիայից, Հունգարիայից եւ Սլովակիայից ժամանած մասնագետները կոնֆերանսի ընթացքում կներկայացնեն տվյալների վիզուալացման իրենց երկրների փորձը,  բյուջետային տվյալների օգտագործման հետ կապված առաջացած խնդիրները, հիմնական դրույթներ, որոնք կօգնեն ավելի թափանցիկ դարձնել հանրային ֆինանսական միջոցների օգտագործման գործընթացը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ