Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿ-ն 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար

ՔԿ-ն 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել  խոշոր չափերի կողոպուտ 
կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժննից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր մտադրությունն իրագործելու համար 2018 թվականի սեպտեմբերի 30-ին հետապնդել է Երևան քաղաքի բնակչուհուն և նրանից հափշտակել վերջինիս պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, 22-ամյա երիտասարդը, քաջատեղյակ լինելով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է կատարել գումարի հափշտակություն:

Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին դուրս է եկել տանից և գնացել սուպերմարկետի տարածք, սպասել այնքան մինչև այնտեղից դուրս կգար սուպերմարկետում որպես մենեջեր աշխատող, Երևան քաղաքի՝ 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49-ամյա տղամարդը փակել է սուպերմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը, նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրի մասին, շրջանցել է նրան և հասնելով նրանց շենքի մուտք՝ դարանակալել է  առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:

Երբ 49-ամյա տղամարդը մտել է իր բնակության վայրը հանդիսացող շենքի մուտք և բարձրացել աստիճաններով, 22-ամյա երիտասարդը բռունցքներով և ոտքերով հարվածել է տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով նրա մոտ առկա իրերը և պատճառելով զգալի չափերի գույքային վնաս՝ դիմել  է փախուստի:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով  գնացել է 49-ամյա տղամարդու աշխատավայր, փորձել բացել սուպերմարկետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել սուպերմարկետի ետնամասի մուտքի դուռ հանդիսացող մետաղական շերտավարագույրը՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]