«Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես». Քոչարյանը՝ գլխավոր դատախազին16 մայիսի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանների և դատախազների միջև բանավեճ է եղել: Քոչարյանի փաստաբաններին դուր չի եկել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդհատել է Քոչարյանի ելույթը: Իր մեղադրանքին անդրադառնալով՝ Քոչարյանը դատախազներին կադաստրի շարքային աշխատողների հետ է համեմատել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոչ է արել կոռեկտություն դրսևորել: Միջամտել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Այս մարդը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս, դուք դատախազությանը թույլ եք տալիս ընդհատել մեզանից ցանկացած մեկին ցանկացած ժամանակ»,- դատավորին ասել է Ալումյանը: Քոչարյանի և Արթուր Դավթյանի միջև բանավեճ տեղի ունեցավ. «Ինչ ուզեմ, ասելու եմ, դու էլ նստած լսելու ես», - գլխավոր դատախազին ասել է Քոչարյանը: «Փորձի», - պատասխանել է Արթուր Դավթյանը: Ավելի վաղ Քոչարյանը մայիսի 16-ին դատարանում ելույթ է ունեցել, որում ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։ Նա ասել է, որ ծանոթ չէր 0038 հրամանին, իսկ ծանոթանալուց հետո պնդում է՝ ճիշտ հրաման էր: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա |