Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է արբանյակից կառավարվող զենքով. Իրանը վրեժ է խոստանում

Օրեր առաջ՝ նոյեմբերի 27-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակա նահանգներից մեկում սպանվել էր միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆաhրիզադեն: Սպանության լուրը հաստատել էր Իրանի պաշտպանության նախարարությունը: Ֆահրիզադեն ծառայում էր որպես նախարարությանն առընթեր հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավար:

Գիտնականը սպանվել է իր ծառայողական մեքենայի մոտ, Դամովենդ քաղաքի մերձակայքում. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի վայրում ֆիզիկոս-գիտնականի հետ են եղել նրա 4 թիկնապահը, որոնցից մեկը ծանր վիրավոր է: Ըստ ականատեսների՝ դեպքի վայրում նաեւ պայթյուն է տեղի ունեցել: Ֆահրիզադեին կրակել են Nissan մակնիշի մեքենայում տեղադրված հեռակառավարվող զենքից՝ 150 մ հեռավորությունից:

Al-Alam հեռուստաընկերության հաղորդմամբ՝ իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որքան էլ անհավանական է հնչում, սպանվել է տիեզքից կառավարվող զենքով: «Սպանության մեջ օգտագործված իսրայելական արտադրության զենքերը վերահսկվում էին արբանյակի միջոցով»,- հայտնել է հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այն, որ Ֆահրիզադեն սպանվել էր իսրայելական արտադրության զենքով, հայտնի էր դարձել սպանությունից կարճ ժամանակ անց: «Ահաբեկչության վայրում հավաքված զենքի բեկորներն ունեն լոգոներ եւ իսրայելական ռազմական արդյունաբերության տեխնիկական բնութագրեր»,-ասված է իրավապահ մարմիններ ի տարածած հաղորդագրության մեջ:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սպանության մեջ իսրայելական հետք կա: «Այս վախկոտությունը, Իսրայելի դերի խիստ ցուցումներով, ցույց է տալիս հանցագործների հուսահատ ահաբեկչական քայլերը»,- գրել էր նա Twitter- ում: Նա միջազգային հանրությանը, հատկապես ԵՄ-ին, կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտներից եւ դատապարտել «պետական ահաբեկչության ակտը»: Ավելի վաղ «Մոսսադ»-ը (Իսրայելի հետախուզական ծառայություն) մեկ անգամ արդեն փորձ էր կատարել սպանել Մոհսեն Ֆահրիզադեին:

Գիտնականը ղեկավարում էր Amad գաղտնի նախագիծը, որը մշակում եւ փորձարկում էր բալիստիկ հրթիռի համար միջուկային մարտագլխիկներ: Արեւմտյան հետախուզությունը հայտնել է, որ նա աշխատում էր միջուկային ռումբ ստեղծելու նախագծի վրա: Թեհրանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ Իրանում հեղինակություն եւ վաստակ ունեցող գիտնականի սպանությունն անպատասխան չի մնալու, պաշտոնական Իրանը հարմար պահի համապատասխան հարված կհասցնի եւ վրեժխնդիր կլինի պատվիրատուների նկատմամբ:  Tasnim գործակալության փոխանցմամբ, Ռոհանին նշել է, թե Ֆահրիզադեի արյան համար վրեժն Իրանի կառավարության իրավունքն է:

Ռուհանին նաեւ նշել է, որ միջուկային ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը եթե  կատարեն միջուկային համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, ապա Իրանը կվերադառնա համաձայնագրով սահմանված իր պարտավորություններին: 

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին ասել է, որ հնարավոր է կարճ ժամանակում պարզել, թե կոնկրետ ով է պլանավորել սպանությունը: Հետաքրքրական է, որ միջուկային զենքի մասին բացառիկ գաղտնիքների տիրապետող գիտնական Ֆահրիզադեի սպանության մեջ նաեւ դավաճանության հետքի մասին տեղեկություններ են շրջանառվում: Նշվում է, որ մեքենան ինչ-ինչ պատճառներով կանգ է առել հենց զենքի կողքին, բացի այդ, գիտնականը ստիպված է եղել ինքնուրույն դուրս գալ մեքենայից, մինչդեռ նախկինում միշտ թիկնապահները դուռը բացել են իր առջեւ: Ֆահրիզադեի սպանությունը որոշ փորձագետներ դավաճանության, կաշառակերության, բայց եւ բարձր տեխնիկական պատրաստվածության արդյունք են համարում:

Շամհանին նաեւ նշել է, որ նախկինում եւս մի քանի անգամ ծրագրվել է գիտնականի սպանությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով ավարտին չի հասցվել:

«Քսան տարի շարունակ թշնամին փորձում էր վերացնել նրան (Ֆահրիզադեին), բայց մինչ այժմ ձախողվում էր: Եվ այս անգամ երկրի հետախուզական համակարգը ենթադրում էր, նրա հետ միջադեպի հավանականություն կա, նույնիսկ հստակեցվում էր մահափորձի վայրը», - ասել էր Շամհանին IRINN հեռուստաալիքի եթերում՝ նշելով, որ տեղեկությունները իրարամերժ են եղել, ոչ հստակ, սպանության համար էլ կիրառվել է բոլորովին նոր, դեռեւս չկիրառված մեթոդ՝ լի բազմաթիվ հարցականներով:

Վերջին տասը տարվա ընթացքում Իրանում սպանվել է եւս չորս միջուկային ֆիզիկոս: 2010-ի հունվարին մայրաքաղաքի Իմամ Հուսեյն համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադին սպանվել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: Պայթուցիկ սարքը կցված է եղել նրա մեքենայի կողքին կայանված մոտոցիկլետին:

2010-ի նոյեմբերին Իրանի մայրաքաղաքում սպանության փորձեր են արվել եւս երկու գիտնականների ՝ Բեհեշթի համալսարանի դասախոսների նկատմամբ: Արդյունքում սպանվել է պրոֆեսոր Մաջիդ Շահրիյարին, վիրավորվել՝ լազերային ֆիզիկայի ոլորտի փորձագետ Ֆերեյդուն Աբբասի Դավանին:

2012-ի հունվարին Նաթանզի միջուկային կենտրոնի աշխատակից Մուստաֆա Ահմադի Ռուշանը զոհվել է Թեհրանի արեւելքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Երկու անհայտ անձինք մոտոցիկլետով պայթուցիկ սարք են նետել նրա մեքենայի սրահի մեջ, որից հետո դիմել են փախուստի:

Թեհրանը այս հանցագործությունների մեջ մեղադրել է իսրայելական եւ ամերիկյան հետախուզական ծառայություններին:

Տպել
3493 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին