Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը. Չեն ուզում գնալ Գյումրի

Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը. Չեն ուզում գնալ Գյումրի

PanARMENIAN.Net - Ավտոներկրողները փակել են դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մասնակիցներից Ապեր Հովհաննիսյանը:

Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները հրաժարվում են ավտոմեքենան մաքսազերծելու համար հասնել Գյումրի: Նրանք պահանջում են, որ փոխարենը մաքսազերծման գործողությունները կարատվեն Երևանում:

Գյումրու մաքսատանը մեծ հերթեր են առաջացել ավտոներկրողների կուտակման պատճառով: Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 15-ից կառուցման փուլում գտնվող մաքսատունն էլ հավանաբար կշահագործվի։ Նախատեսել ենք մեքենաների հոսքը երկփեղկել։ Անանյանը խոստացավ՝ 15-20 օրում հերթերի գոյացման պատճառները կվերացվեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---