Երեւանում, հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 05։30-ից մինչեւ 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, տերմինալի միջից գողացել են 375 հազար 800 դրամ։
Աղբյուրի տվյալներով, կատարվածը առաջինը նկատել է նշված ընկերության տեխնիկը։