Վրաստանում երրորդ անձից կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել

Վրաստանում երրորդ անձից կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում գրանցվել է երրորդ անձի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպք։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Դա նշանակում է, որ վիրուսը փոխանցվել է վարակվածի հետ շփում ունեցող անձից երրորդ անձին, գրում է Apsny.ge-ն։

Ինչպես նշել է Գամկրելիձեն` այժմ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 30 հաստատված դեպք կա։ Կարանտինում 314 մարդ կա, ինքնամեկուսացված է 1100 մարդ։

Մարտի 15-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 152,000-ը։ Մահացել է 5801 մարդ, ապաքինվել` մոտ 75,500-ը։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---