1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զոհրաբ Մնացականյանը հայտնեց շատ շուտով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Զոհրաբ Մնացականյանը հայտնեց շատ շուտով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ 
հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հենց Մնացականյանը՝ հրաժարվելով, սակայն, այս պահին հստակ ժամկետներ նշել:

«Ես փորձում եմ այդ հարցում լինել շատ կոռեկտ և հայտարարություններ անել համաձայնեցված կերպով: Հանդիպման մասին մենք կհայտարարենք (խմբ.- Ադրբեջանի հետ) համաձայնեցված կերպով, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ հարգանքը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հիշեցրեց, որ հայկական կողմը ներգրավված է բանակցային գործընթացում: «Մենք

արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցությունների գործընթացին:

Հուլիսին հանդիպում եղավ Բրյուսելում, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընթացը, կազմակերպելու հաջորդ հանդիպումը: Այդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով: Համաձայնեցված ձևով կխոսենք այդ մասին»,- նշեց Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն Ադրբեջանի գործընկերոջ՝ Մամեդյարովի հետ տեղի էր ունեցել հուլիսի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]