ԶԼՄ-ներ. «Բարսելոնայում» ստում էին Նեյմարի ՊՍԺ տեղափոխվելու մասին

ԶԼՄ-ներ. «Բարսելոնայում» ստում էին Նեյմարի ՊՍԺ տեղափոխվելու մասին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբի ղեկավարությունը սուտ տեղեկություններ է տրամադրել ԶԼՄ-ներին հարձակվող Նեյմարին «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու մասին:

Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, ակումբում գիտեին բրազիլացու հնարավոր տեղափոխման մասին դեռ մայիսին: Ընդ որում, խաղաշրջանից առաջ ԱՄՆ-ով շրջագայության ժամանակ «Բարսելոնայի» ղեկավարությունը 100 տոկոսով վստահ է եղել, որ ֆուտբոլիստը հեռանալու է թիմից, սակայն ԶԼՄ-ների միջոցով տեղեկություններ էր տարածել, թե Նեյմարը մնալում է ակումբում, գրում է Lenta.ru-ն:

Օգոստոսի 21-ին հարձակվողը քննադատել էր կատալոնացիների ղեկավարությանը: Նա հայտարարել էր, որ ակումբում այնպիսի տնօրեններ են աշխատում, որոնք արժանի են դրան:

Նեյմարը խաղում էր «Բարսելոնայի» կազմում 2013-ից, իսկ օգոստոսի 3-ին տեղափոխվեց ՊՍԺ: Նա իր պայմանագրի համար 222 մլն եվրո վճարեց և միացավ փարիզյան ակումբին: Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կասկածում է ակումբին ֆինանսական կանոնները խախտելու մեջ և հետաքննություն է սկսել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---