ՏՄՊՊՀ․ Հայաստանում մոտ 1 մլն բժշկական դիմակ կա

ՏՄՊՊՀ․ Հայաստանում մոտ 1 մլն բժշկական դիմակ կա

PanARMENIAN.Net - Ըստ տնտեսվարողների ներկայացրած տվյալների՝ Հայաստանում մոտ 1 մլն բժշկական դիմակ կա, տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է։

Հայաստանում, ընդհանուր առմամբ, հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է մոտ 6-7 տոննա: Նշվում է, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել:

Տեղական արտադրողներն են՝ «Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina, «Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել, «Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նախապես մեկուսացվածներից կորոնավիրուսով վարակված ևս 2 անձի մասին։ Այդպիսով Հայաստանում կա 15 հաստատված դեպք։

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---