211652_close_icon
views-count24263 դիտում article-date 22:06 07-07-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 52-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է բեռնատար Scania-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 52-ամյա Լևոն Հարությունյանը, իր վարած Mitsubishi մակնիշի 66 XX 665 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել է Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Ավեդյանի վարած Scania մակնիշի 036 DD 70 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Scania մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «ՀԱՆԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր