211652_close_icon
views-count5501 դիտում article-date 13:25 12-01-2021

Ադրբեջանցիները նոր դիրքեր են ուզում գրավել Ամարասի դիմաց․ վանքի վանահայր․ Yerkir.am

Զինադադարից հետո 2-3 անգամ փորձել են գյուղ իջնել, առաջ գալ իրենց դիրքերից. ադրբեջանական զինվորները տեղակայված են Ամարասի դիմաց՝ Ջիվանի գյուղի սարի վրա։ Փորձում են նոր դիրքեր գրավել՝ մինչեւ վերջնական սահման գծելը։ Դա նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։ [url=https://www.yerkir.am/news/view/226109.html?fbclid=IwAR17Oye2UMMx5cZlrc-yrpKCull_fi8AsLrdg6kLtBaSalfGF1XW3h97gbs]Yerkir.am[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Մարտունու շրջանը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, նշում է հայր Գեղարդը, եւ քանի որ Մարտունու տարածքի 25-30 տոկոսը գրավված է թշնամու կողմից, ադրբեջանական զորքն այնքան է մոտեցել Ամարասին, որ այն փաստացի դարձել է սահմանագիծ։ Անվտանգության առումով՝ վանքն այս պահին բավականին խոցելի է։ Այս առնչությամբ վանահայրն իր մտահոգություններն է հայտնում․ «Իմ խնդրանքն է՝ ռուսական պոստ կամ ռուս խաղաղապահների հերթափոխ լինի Ամարասում։ Առավոտյան գնում եմ, երեկոյան՝ վերադառնում, բայց վանահայրը պետք է մնա վանքում, իսկ այստեղ գիշերելը վտանգավոր է։ Թուրքի համար հոգեւորական սպանելը, գերի վերցնելը հերոսության նման մի բան է։ Մենք ուզում ենք բացառել նույնիսկ գիշերը հանկարծակի վանք մտնելու, վախեցնելու մտայնությունները։ Ուստի ասել եմ՝ մինչեւ Ամարասի մոտ ռուսական պոստ կամ խաղաղապահների հերթափոխ չլինի, ես անձնապես վանքում չեմ գիշերելու»։ Վանահայրը նշում է, որ վանքում գիշերակացն ապահովելու համար արդեն դիմել են ռուսական կողմին, խնդրել ռուսական հենակետ կամ գիշերային հերթափոխ սահմանել։ Այս պահին Ամարասում մեր զինվորներն են հերթապահություն իրականացնում։ Վանքի վրա ռուսական դրոշ է դրվել։ Հայր Գեղարդի խոսքով՝ այս ընթացքում ռուսական կողմից բարձրաստիճան զինվորականներ եւ հոգեւորականներ են եկել, քաջալերող խոսքեր ասել, թե՝ մտահոգվելու պատճառ չկա, եկեղեցու վրա ռուսական դրոշ կա տեղադրված։ «Մի քանի անգամ ռուս խաղաղապահներ եկան, ապա՝ հայր Բորիսը, հայր Անդրեասը, նախագահի հետ անգամ Մուրադովը եկավ։ Տեսել են իրավիճակը։ Հայր Բորիսն ասաց՝ եթե Ամարասի վրա ռուսական դրոշ կա, ուրեմն այն ռուսական կոնտինգենտ է, եթե անգամ մեկ փամփուշտ գա ձեր ուղղությամբ՝ կնշանակի պայմանավորվածության խախտում, ինչի համար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տան»,- պատմում է հայր Գեղարդը։ Ամարասի վանքի դռներն այս պահին բաց են, բայց վանահայրը զգույշ լինելու կոչ է անում, ուխտավորներին հորդորում՝ գիշերը չգան, ուշ ժամի չգան, տարածքում երկար չպտտվեն. թուրքին չի վստահում։ Բացի այդ, ըստ հայր Գեղարդի, տարածքում ռումբերի ու արկերի հեռացման խնդիր կա:․ «Ռուսները դեռ պետք է գան, մաքրեն։ Շատ հաճախ ժողովրդին խորհուրդ ենք տալիս եկեղեցի չգալ, տարածքում չպտտվել»,- ասում է նա։ Մանրամասն՝ [url=https://www.yerkir.am/news/view/226109.html?fbclid=IwAR17Oye2UMMx5cZlrc-yrpKCull_fi8AsLrdg6kLtBaSalfGF1XW3h97gbs]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր