211652_close_icon
views-count4186 դիտում article-date 20:51 14-02-2020

Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/14/papikyan/3211264]Tert.am[/url]-ին տեղեկացնում են դատախազությունից: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։ Այսօր արդեն նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, թե խոսքն ինչի մասին է: Նա, մասնավորապես, նշել էր. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով»: Նա դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:

Նմանատիպ նյութեր