Տնտեսական

USD BUY - 388.50-1.50 USD SELL - 393.00-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 86.28-1.09 WTI - 82.43-1.09
COMEX:  GOLD - 2379.40-1.08 SILVER - 27.93-2.82
COMEX:  PLATINUM - 944.70+0.05
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.69+0.03 EUR/GBP - 1.0662+0.08
FOREX:  EUR/USD - 1.0662+0.08 GBP/USD - 1.2379+0.06
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
ՊԵԿ. Նոր աշխատակիցներ՝ հարկային ծառայությունում
18/11/2022 11:51
Կիսվել

ՊԵԿ. Նոր աշխատակիցներ՝ հարկային ծառայությունում

Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոնը»՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության հետ համատեղ կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց վարչության աշխատակազմը համալրելու նպատակով: Մասնագիտացված դասընթացը կտևի երկուսից երեք ամիս․ մասնակիցները կուսումնասիրեն ոլորտը՝ սկսած օրենսգրքից, մինչև հարկային հսկողություն։

ՊԵԿ հարկային համակարգի դռներն այսպիսով բաց են ոչ միայն երիտասարդ կադրերի և ոչ միայն տղամարդկանց համար. վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը ծառայության տարբեր ստորաբաժանումներում փոխել է հանրային ընկալումները. Կանայք աշխատանքի են անցել ու հաջողել հարկայինի անգամ ամենապատասխանատու ստորաբաժանումներում: Մեկնարկող դասընթացները նաև այս խնդրի ապահովմանն են միտված:

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար մասնակցության հայտ կարող են ներկայացնել՝ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության և  մի շարք այլ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները։

Այսպիսի դասընթաց կազմակերպվել էր նաև նախորդ տարի․ այսօր՝ ծրագրի  շրջանավարտներն աշխատում են համակարգում։ Գործնականում ամրապնդելով ստացած գիտելիքները՝ պատրաստ են փոխանցել աշխատանքային հմտությունները նորեկներին։

Դասընթացի մասնակիցները տեսական փուլը հաղթահարելուց հետո կանցնեն գործնական պարապմունքներին, վերջնական արդյունքները կամփոփվեն գնահատմամբ․ լավագույններն աշխատանքի կանցնեն պետական եկամուտների կոմիտեում։

Նախապատրաստական դասընթացի տեսական փուլը կտևի 2-3 ամիս, գործնականը՝ 1-2 ամիս: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 21-ն է։

22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96