Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ դատ, պահանջատիրություն պետք է մոռանալ․ պետական շահը պահանջում է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ

Անկարայում երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը, որը վերաբերում էր առավելապես Սիրիային: Եռակողմ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարի ամռանը, Սոչիում: Դրանից առաջ եղել էր Ասիա-խաղաղօվկիանոսյան Վեհաժողովը Վիետնամում, որտեղ խոսվում էր Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին: Հանդիպումը չեղավ, սակայն հետո եղավ համատեղ հայտարարություն Սիրիայի վերաբերյալ, որտեղ Միացյալ նահանգների եւ Ռուսաստանի նախագահները հայտարարում էին հրադադարի շուրջ պայմանավորվածությունների մասին: Վիետնամի համատեղ հայտարարությունից հետո Սոչի մեկնեցին Էրդողանն ու Ռոհանին, Պուտինի հետ դարձյալ «սլաքները», իսկ իրականում թերեւս Թրամփի հետ նրա պայմանավորվածությունների բուն բովանդակությունը ճշտելու կամ հասկանալու: Պուտինը հետո հայտարարեց Սիրիայում ռազմարշավը հաջողությամբ ավարտելու եւ զինուժի հիմնական մասը դուրս բերելու մասին, մեկնելով Սիրիա, իսկ հետո Թուրքիա:

Կարճ ժամանակ անց Սիրիայում տեղակայված ռուսական օդուժը ստացավ մի քանի հարվածներ: Եղան տեղեկություններ, որ դրանք կատարվել են թուրքական պատասխանատվության գոտուց: Ռուսաստանը սակայն հրաժարվեց դրա համար Թուրքիային մեղադրելուց, կրկնելով արդեն ավանդական դարձած միտքը, որ ինչ որ երրորդ ձեռք է փորձում հարվածել ռուս-թուրքական բարեկամությանը: Այդ բարեկամությունը գործնականում «ոխերիմ» բարեկամություն է, երբ Անկարան ու Ռուսաստանը շատ լավ հասկանում են, որ հեռանկարում հակասությունները շատ ավելին են, քան շահը, սակայն ստիպված են բարեկամություն անել: Այլ կերպ ասած, նրանք երկուստեք առաջնորդվում են թերեւս հայտնի սկզբունքով՝ չես կարողանում հաղթել, բարեկամացիր: Ով է ցանկանում հարվածել ռուս-թուրքական բարեկամությանը, Մոսկվան չի կոնկրետացնում: Այդ առումով կա տարածված ընկալում, թե դա Արեւմուտքն է: Համենայն դեպս, թե Անկարան, թե Մոսկվան արել են այդպիսի ընկալմանը նպաստող ակնարկներ: Միեւնույն ժամանակ, նաեւ կա մտայնություն, որ Արեւմուտքն իսկապես կցանկանա հարվածել այդ բարեկամությանը, թեեւ գործնականում օրինակ հենց Արեւմուտքը Թուրքիային ու Ռուսաստանին մղեց հաշտեցման՝ այդ թվում Գերմանիայի Բունդեսթագում ընդունված հայերի ցեղասպանության մասին բանաձեւով, ինչը Անկարային ստիպեց ընդունել Լավրովի անուղղակի առաջարկը՝ եթե չեք ուզում այդպիսի անակնկալներ, ապա եղեք Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին հավատարիմ:Դա իհարկե 2016 թվականին էր, երբ հետո եղավ հեղաշրջման փորձը Թուրքիայում, որի համար Էրդողանը դարձյալ մեղադրեց Արեւմուտքին, ու հայտարարեց նաեւ, թե Ռուսաստանն է ժամանակին իրազեկելով օգնել իրեն փրկվել: Խոշոր հաշվով, Արեւմուտքին պետք չէ խանգարել ռուս-թուրքական բարեկամությանը: Այն պետք է ընդամենը կառավարել եւ նկատելի է, որ կառավարվում է հիմնականում արդյունավետ: Իսկ ու՞մ է պետք խանգարել ռուս-թուրքական բարեկամությանը: Գուցե Իրանի՞ն: Թեհրանը մեծ հաշվով կարող է ունենալ բավականին երկակի կամ երկշերտ խաղի մտավախություն, այդ թվում սիրիական ուղղությամբ, երբ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ պայմանավորվում է ռազմավարությունը, իսկ հետո Թուրքիայի հետ իրականացնում դրա ապահովման մարտավարությունը:

Համենայն դեպս, Վիետնամի համատեղ հայտարարությունից հետո տեղի ունեցավ ուշագրավ տրանսֆորմացիա՝ Ռուսաստանը էապես նվազեցրեց իր ռազմական ներկայությունն ու սահմանափակեց վերահսկողության տարածությունը, իսկ Թուրքիան դրանից հետո մտավ Սիրիա, Աֆրին՝ դե ֆակտո Ռուսաստանի ազատ թողած ճանապարհով։ Թեհրանն անկասկած պատկերացնում է, որ ռուս-թուրքական բարեկամությունը արեւմտյան քաղաքականության աշխարհքաղաքական ռազմավարությունների համար առանցքային գործիքներից է: Խոշոր հաշվով, Անկարայում երեկ տեղի ունեցած հանդիպումը ոչ թե 3-ի ֆորմատով էր, այլ 3-1-ի, որտեղ մի կողմում Արեւմուտքը, Ռուսաստանն ու Թուրքիան են, իսկ դիմացը՝ Իրանը: Դա անշուշտ իրավիճակային խաղ է, որը սակայն Թեհրանին կարող է պատճառել բավական անհարմարություններ: Ըստ երեւույթին այդ առումով կանխարգելիչ էր Ռոհանիի այցը Բաքու, որի ընթացքում նա արեց բավականին թափանցիկ ակնարկներ Ադրբեջանի մասով, Մոսկվային ու Անկարային թերեւս ցույց տալու համար, որ եթե Իրանը որեւէ տեղ ունենա լուրջ խնդիրներ, նրանք կարող են լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում: Տեղի ունեցած և սպասվելիք ուշագրավ զարգացումների մասին զրուցել ենք Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հետ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում