Սառնարանների պահեստում հրդեհաշիջումը շարունակվում է (վիդեո)

Սառնարանների պահեստում հրդեհաշիջումը շարունակվում է

PanARMENIAN.Net - Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 23-ին, ժամը 11:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում իրականացնում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին:

Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---