Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սոցիալական փաթեթներով հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը

Սոցիալական փաթեթներով հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, 
Ծաղկաձորը և Դիլիջանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման  ծառայություններն էապես նպաստում են ներքին զբոսաշրջության զարգացմանը: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների խոսքով՝ հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը: Հանգստի ապահովման, հիպոթեկների, վարկերի և ուսման վարձերի համար տրամադրվող 72.000 դրամն ամենաշատն օգտագործվում է հանգիստը կազմակերպելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Սոցիալական փաթեթով զբոսաշրջությունը կազմում է ներքին զբոսաշրջության 10-15 տոկոսը: Այնուամենայնիվ, այն էապես նպաստում է ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ավելի շատ օգտվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններից՝ մոտ 70-80 տոկոս: Այնուամենայնիվ դեռևս ոչ բոլորն են օգտվում դրանից»,-ասաց Ապրեսյանն ու նշեց, որ թիվն ավելացնելու համար անհրաժեշտ է իրազեկության բարձրացում:

Նրա խոսքով՝ առողջարաններն ամենածանրաբեռնվածն են: Այնտեղ գնում են ավելի շատ ամռանը հատկապես ուսուցիչները ուսումնական տարվա ավարտին: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններում ընդգրկված զբոսաշրջային շուրջ 60 օպերատորներ հանդես են գալիս մոտ 30 փաթեթ առաջարկներով: Փաթեթների ծառայությունները մատուցվում են միայն Հայաստանում և Արցախում:

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորները հավաստիացնում են, թե հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը: Սակայն «Ռումեա» զբոսաշրջային ընկերության սոցիալական փաթեթների գծով մենեջեր Սյուզաննա Մնացականյանն ասում է, որ ավելի մեծահասակները նախընտրում են Ջերմուկի առողջարանները: Սոցիալական փաթեթով ամենաքիչը գնում են Արցախ: «Քվանտ» զբոսաշրջային ընկերության տուր մենեջեր Ռիմա Բաբայանի խոսքով՝ նախորդ տարի Արցախ գնացել է ընդամենը 1 մարդ, այս տարի դեռ գնացող չի եղել: «Թրավելոն» ընկերության ներգնա տուրիզմի գծով մենեջեր Ռիմա Խաչատրյանը Արցախ քիչ մեկնելը բացատրում է արժեքով՝ գումարը չի բավականացնում: Իսկ ամենաակտիվ շրջանը համարվում է մայիսից մինչև սեպտեմբեր:

2016 թվականի տվյալներով՝ կնքվել է շուրջ 60.000 պայմանագիր, այսինքն՝ մոտ 120.000 մարդ սոցիալական փաթեթներով մեկնել է հանգստի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]