Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի, ամերիկացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ նույնականացրել են հազվագյուտ ծագումնաբանական մուտացիա, որի առկայությունը նպաստում Է երկարակեցությանը եւ արգելակում տարիքային հիվանդությունների զարգացումը: Այս մասին ասված Է հետազոտության մամուլի տեղեկագրում, որը հրապարակված Է Science Advances հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բեռնում (ԱՄՆ, Ինդիանայի նահանգ) ամիշների համայնքի 177 ներկայացուցիչների ծագումնաբանական անալիզի ընթացքում մասնագետները հայտնաբերել են, որ նրանցից 43-ի ԴՆԹ-ն պարունակում Է SERPINE1 գենի երկու տարբերակ՝ սովորական եւ մուտացիայի ենթարկված:

SERPINE1 գենը «հրահանգներ» Է կրում PAL-1 սպիտակուցի համար, որը ոչնչացնում Է վտանգավոր մակարդուկները, որոնք կարող են կուտակվել արյունատար անոթներում: Այդ սպիտակուցը նաեւ կապված Է բջիջների ծերացման գործընթացի հետ, որը գիտնականները համարում են օրգանիզմի ընդհանուր ծերացման մեխանիզմներից մեկը:

Պարզվել Է, որ մուտացիան կրողները միջին հաշվով տասը տարով ավելի են ապրել (մինչեւ 85 տարեկան), ավելի հազվադեպ են հիվանդացել շաքարախտով եւ նյութափոխանակության խնդիրներ չեն ունեցել: Այդ գենային մուտացիայի հայտնաբերումը կարող Է նպաստել այնպիսի պատրաստուկների ստեղծմանը, որոնք արյան մեջ նվազեցնում են PAL-1 սպիտակուցի պարունակությունը: Դա, ինչպես կարծում են գիտնականները, կարեւոր քայլ կդառնա տարիքային հիվանդությունների դեմ պայքարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/34/ 14.43


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]