News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ, որտեղ հանդիպել էւ մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այդ մասին նա գրել է Facebook սոցիալալան ցանցի իր էջում։

«Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի հարյուր կանանց զբաղվածության հարցը։

Հաջորդ հանդիպումների ընթացքում քննարկեցինք Հայաստանում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության խթանման, վերականգնվող էներգետիկայի, այդ թվում նաև աննախադեպ ծավալով արևային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները։

Հանդիպումների վերջին շարքում խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք օտարերկրյա ներդրողների համար հայաստանյան բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելու և ծավալուն ներդրումներ գրավելու հնարավորությունները և կոնկրետ նախագծերրը։

Բոլոր հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին խնդրել եմ արձանագրել ու նաև փոխանցել իրենց միջազգային գործընկերներին, որ Հայաստանում իրապես ազատ և մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը միանգամայն նոր, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր երկրում լուրջ բիզնես գործունեություն ծավալելու համար»,– գրել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ