Ավստրալիայում «ուսումնասիրում են» երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Ավստրալիայում «ուսումնասիրում են» երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հաստատել է կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ հայտարարելով, որ այն «ուսումնասիրվում է», տեղեկացնում է այդ երկրի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU)։

Ավստրալիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում կիրառեց ցեղասպանություն եզրույթը, ինչը պատմական իրադարձություն դարձավ։

Հունիսի 3-ին ավստրալացի սենատոր Փեննի Վոնգը, որն ընդդիմության առաջնորդն է Սենատում, հարցրել է, թե ինչպես է «կառավարությունն արձագանքում նախագահ Բայդենի հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին»։

Ի պատասխան Փեյնը հայտարարել է, որ Ավստրալիայի դիրքորոշումը բարձրաձայնվել է այդ երկրի վարչապետի ապրիլի 24-ի ուղերձում։

«Դա մի հարց է, որը մենք ուսումնասիրում ենք»,- ասել է նախարարը։

«Մենք ուսումնասիրում ենք այլ երկրների գործողություններն այդ հարցում և նաև նրանց ենք ներգրավում․․․ Վարչապետի հայտարարությունը մի քայլ առաջ էր նրա նախորդ հայտարարություններից»,- ասել է Փեյնը՝ աջակցություն հայտնելով Ավստրալիայում բնակվող հայերի, ասորիների և հույների ջանքերին, որոնք կոչ են անում դաշնային կառավարությանը ճանաչել Ցեղասպանությունը։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել սենատոր Փեննի Վոնգին այդ հարցը բարձրացնելու և նախարար Փեյնին այն հաստատումի համար, որ կառավարության քաղաքականությունը վերանայվում է այդ հարցում արդարության և ճշմարտության հաստատման միջազգային միտումների լույսի ներքո։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---