Ռումբի բեկորներից քանդակներ, թիթեռներից կոմպոզիցիաներ. կայացել է վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված իրերի ցուցահանդեսը

23/09/2021 schedule21:26

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Seasons («Սիզընս») այգում տեղի ունեցավ վիրավոր զինվորների հեղինակային արվեստի գործերի՝ «ՀԱՆՈՒՆ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը:

Ցուցադրությանը ներկայացված էին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի շրջանակում վիրավոր զինվորների պատրաստած բնական թիթեռներով կոմպոզիցիաները, կամավորական Սահակ Նազարյանի պատրաստած ռումբերի բեկորներից քանդակները, որոնք նա մարտի դաշտից էր հավաքել:

Ցուցահանդես վաճառքին ներկա էին անվասայլակի վրա նստած պատերազմի մասնակից տղաները, որոնց աշխատանքները եւս ցուցադրված էին:

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած սպա Վարդան Վարդանյանը 5 ամիս վերականգնողական կենտրոնում բուժում ստանալուց հետո դադար է վերցրել, այժմ զբաղվում է թիթեռներից յուրօրինակ կոմպոզիցիաներ ստեղծելով: Վարդանը, ցույց տալով իր աշխատանքները, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց. «Մինչեւ վիրավորվելը՝ երբեւէ չէի զբաղվել նման աշխատանքներով, դե սպա էի, սպայի կոպտությունը կար, ծառայության մեջ էլ չէր ստացվում ազատ ժամանակ տրամադրել նման բաներին: Կոմպոզիցիաներ պատրաստել սկզբից զուտ հետաքրքիր էր, հետո, երբ սկսեցի շատ զբաղվել, զգացի, որ ներաշխարհս հանգստանում է, ինձ անհամեմատ թեթեւացած եմ զգում»:

242659853_402864651349798_1630548876670566627_n.jpg (63 KB)

Վարդան Վարդանյանը

Վարդանի խոսքով՝ սկզբնական շրջանում փոքր կոմպոզիցիաների վրա է աշխատել, բայց հիմա արդեն կարողանում է մեծ աշխատանքներ անել, ինչի ականատեսը եղանք նաեւ մենք: Աշխատանքը, որը ներկայացրել էր սպան ցուցադրության, կապույտ թիթեռներից պատրաստված կոմպոզիցիա էր: Պատերազմում Վարդանը բազմաբեկորային վնասվածքներ է ստացել. մեծ մասն արդեն հաղթահարել է, մնացել է՝ ոտքի կանգնի:

Հարցին, թե ինքնազգացողությունն այժմ ինչպե՞ս է, ժպիտով ասաց. «Գերազանցից մի փոքր լավ»:

242629337_553047482647734_1543362565703399494_n.jpg (48 KB)

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի մեդիայի եւ հանրային կապերի պատասխանատու Սաթեն Միքայելյանն էլ հայտնեց, որ բոլոր աշխատանքները բացառապես զինվորների ձեռքով են պատրաստված:

 «Պատերազմից հետո ԱՄՆ-ից Հելեն Առաքելյանը եկավ Հայաստան, որպեսզի այդ արվեստը սովորեցնի զինվորներին: Սկզբից դա բուժմանը զուգահեռ զբաղմունք էր, հետզհետե տեսանք, որ տղաների մոտ ամեն ինչ պատկերացրածից շատ ավելի լավ է ստացվում: Առաջացավ այս գաղափարը՝ բացել կազմակերպություն, որն իր առաջ երկու խնդիր է դրել. առաջինը՝ ապահովել զինվորներին կայուն եկամտով, երկրորդը՝ այդ հասույթից գոյացած գումարն ուղղվում է իրենց եւ իրենց ընկերների բուժմանը»,- ներկայացրեց Սաթեն Միքայելյանը:

Հելեն Առաքելյանն էլ պատմեց, որ արդեն 10 ամիս է, ինչ Հայաստանում է: Տիկին Հելենը մասնագիտությամբ ուսուցչուհի է, իսկ կոմպոզիցիաներ ստեղծելն իր վաղեմի հոբբին է եղել, որն էլ որոշել է վերսկսել զինվորների հետ միասին:

«Ամերիկայում երկու որդի ունեմ, իսկ այստեղ՝ «Զինորի տանը», բոլորն են իմ տղաները: Պատերազմի օրերին էի ուզում գալ, չստացվեց, մի փոքր ուշ եկա եւ հիմա ամեն ինչ անում եմ, որ տղաներին օգնեմ: Մշակութային այլ ծրագրեր էլ ունենք, այնպես որ ես այստեղից չեմ հեռանա՝ մինչեւ տղաներին ոտքի կանգնած չտեսնեմ»,- ասաց նա:

242863188_189084239963583_8462063843840403262_n.jpg (58 KB)

Հելեն Առաքելյանը եւ Վարդան Վարդանյանը

Բեկորներից կոմպոզիցիաներ պատրաստած Սահակ Նազարյանը եւս պատերազմի մասնակից կամավորականներից է: Ցուցահանդեսին Սահակը 8 աշխատանք էր ներկայացրել, ամեն մի աշխատանքի ստեղծման համար տրամադրել է մոտավորապես մեկ ամիս:

«Դժվար էր բեկորների հետ գործ ունենալը, որովհետեւ ամեն մի կտորը մի պատմություն է, հիշողություն, բայց ամբողջ միտքն այն է, որ սա մետաղ է, որը մարդկությունը փորձում է շատ վատ ձեւով օգտագործել: Այս մետաղն ի սկզբանե կարող էր լինել արվեստի գործ, բայց ընկել էր վատ մարդկանց ձեռքն ու վերածվել զենքի: Հույս ունեմ, որ սրանք այն բեկորներն են, որոնք չեն հասցրել մարդկանց վնասել»,- ասաց Սահակը:

242670175_641607630577405_7693462527648039944_n.jpg (44 KB)

Նա պատմեց, որ ամեն մի աշխատանքը մի պատմություն ու խորհուրդ ունի. Մարտունիում ռմբակոծված տնից մնացած դուռն ու շեմը, Շուշիի հրեշտակը, Հադրութում թողած լվացքի պարանը՝ լվացքը վրան, որն այդպես էլ տանտիրուհին չհասցրեց հավաքել, աշնանացանը, այս տարվա ցորենի հասկերի բերքի տեսքը, որն այդպես էլ արցախցին չքաղեց:

242634165_169558781993929_8102260964243254145_n.jpg (69 KB)

Սահակ Նազարյանը

Սահակ Նազարյանը մետաղագործության, զոդման փորձառություն երբեւէ չի ունեցել, նախկինում ապակեգործությամբ է զբաղվել, բայց ասում է՝ գաղափարը կյանքի կոչելու համար շատ մեծ ջանքեր չեն պահանջվել:

«Ես հիմա էլ պարբերաբար գնում եմ Արցախ, այնտեղի երեխաներն արդեն ինձ ճանաչում են, բեկորներ են հավաքած պահած լինում, որ տան: Շարունակելու եմ, փորձեմ իմ չափով օգտակար լինել մեր զինվորներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների առողջական խնդիրների լուծմանը:

Տպել
4106 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան