Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեք մոդայի ետևից չընկնենք ու միայն բեթսելլեր չթարգմանենք» (տեսանյութ)

Մշակույթ
Untitled3-8

Թարգմանված գրքի շուկայում այսօր ակտիվ դերակատարում ունեցողներից է «էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Սակայն հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը համոզված է, որ  բացի մոդայիկ բեսթսելլերներից պետք է հրատարակվեն ու ներկայացվեն նաև հայ ժամանակակից հեղինակները։ «Հազարամյակներով պետություն չենք ունեցել, սակայն ունեցել ենք պատմության հերոսական էջեր, որոնց մասին մեր գրողները ճիշտ կանեին փաստագրական ճշմարիտ հենքի վրա գեղարվեստական պատմավեպեր գրեին, որ նոր սերունդն էլ իր անցյալի պատմությունն իմանար, - ասում է հրատարակիչը։ Ինչ վերաբերում է թարգմանություններին, ապա սա հեշտ գործ չէ։ Հեղինակային իրավունքի ձեռք բերումից մինչև գրագետ թարգմանիչ գտնելը մեծ ջանքեր է պահանջում։