Սոցիալական ցանցերից հայտնի բլոգեր Nas Daily-ն այս օրերին Հայաստանում է: Նուսեիր Յասինն այստեղ է մնալու մի ամբողջ շաբաթ՝ Հայաստանն ուսումնասիրելու եւ այստեղ հայտնաբերած հետաքրքիր մարդկանց ու վայրերն իր բլոգում ներառելու համար: Ծագումով Իսրայելից Նուսեիրն Instagram-ում ունի ավելի քան 158 հազար հետեւորդ, իսկ Facebook-ում` 7 միլիոնից ավել Like: Երիտասարդ բլոգերն իր հետեւորդներին գրավում է 1 րոպե տեւողությամբ իր տեսանյութերով, որոնք պատմում են տարբեր երկրների, մշակույթների եւ այնտեղ հանդիպած հետաքրքիր ու տարբերվող մարդկանց մասին: Նա ասում է՝ չի սիրում անել մեկը մյուսին կրկնօրինակող տեսանյութեր, որովհետեւ հասկացել է՝ իր հոլովակների հաջողության գաղտնիքը յուրահատկության մեջ է:
Երեկ բլոգերը Գաֆէսճեան քանդակների պարտեզում հանդիպում ունեցավ բլոգինգով ու ճանապարհարդություններով հետաքրքրված իր երկրպագուների հետ: Անկեղծ եւ անմիջական հանդիպմանը ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը, որը ֆիքսել է մոտ երկու ժամ տեւած զրույցի հետաքրքիր մանրամասները:
Հանդիպման առաջին մասում բլոգերը պատասխանեց հավաքվածներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում բլոգ ստեղծելու եւ այն հաջողությամբ վարելու մասին էին: Նուսեիրը բացահայտեց, թե ինչպես են ընտրվում իր տեսանյութերի թեմաները.
«Ամեն երկրում, որտեղ լինում եմ, նմանատիպ հանդիպումներ ենք կազմակերպում եւ ես հարցնում եմ տեղի մարդկանց, թե ինչի մասին կարող եմ տեսանյութեր նկարահանել իրենց երկրում: Ինձ շատ մտքեր են առաջարկում, եւ ես տեսանյութեր եմ նկարահանում այն բոլոր թեմաներով, որոնք ինձ հետաքրքրում են: Օրինակ՝ երբեք երաժշտության մասին հոլովակներ չեմ նկարահանում, քանի որ այդ ոլորտի գիտելիքներս մեծ չեն: Բայց դրան հակառակ՝ ինձ շատ են հետաքրքրում այնպիսի թեմաներ, ինչպիսին օրինակ՝ ձեր երկրի «պուլպուլակ»-ներն են»,-նշեց նա՝ դժվարանալով հիշել, թե որքան տեսանյութեր է հասցրել նկարահանել այս տարիների ընթացքում, բայց իր կյանքն այլեւս չի պատկերացնում առանց իր բլոգի.
«Կարծում եմ՝ եթե մի օր դադարեմ նկարել տեանյութեր, կյանքը ձանձրալի կդառնա, բայց մյուս կողմից՝ հանգստի ժամանակ կունենամ եւ կարգի կբերեմ թե´ մտավոր, թե´ ֆիզակական վիճակս, քանի որ իսկապես ջախջախված եմ: Այս աշխատանքն ինձանից շատ էներգիա է տանում»:
Նա նաեւ պատմեց, թե ինչպես է քայլ առ քայլ սկսել իր բլոգը.
«Առաջին հերթին՝ ասացի «ոչ» YouTube-ին, քանի որ այն արդեն «մեռած» հարթակ է: Հետո սկսեցի իմ մասին տեսանյութեր նկարահանել, դրանք տեղադրում էի Facebook-ում, բայց շատ մարդիկ չէին դիտում, ու ես հասկացա, որ ոչ բոլորին է դա հետաքրքիր: Իսկ օրերից մի օր գնացի Թաիլանդ ու ցուցադրեցի, թե որքան էժան է այնտեղ ամեն ինչ: Մարդկանց հենց այդ տեսանյութն ավելի շատ հետաքրքրեց: Ես հասկացա, թե ինչպիսի տեսանյութեր են հետաքրքրում մարդկանց՝ իմ մասին հնարավորինս քիչ, իսկ տվյալ երկրի եւ մարդկանց մասին հնարավորինս շատ պետք է ներկայացնեի»:
Հանդիպման երկրորդ հատվածում բլոգերը հետաքրքրվեց հայ երկրպագուներից, թե ինչ թեմաներով տեսանյութեր կցանկանային տեսնել Հայաստանի մասին: Ինչպես միշտ՝ սեփական նախասիրություններից ելնելով՝ որոշ թեմաների հրաժարվեց անդրադառնալ, ինչպիսիք են, օրինակ, երաժշտությունն ու ազգային կերակուրը, քանի որ իրեն այդ ոլորտների գիտակ չի համարում, փոխարենը նշեց այն թեմաները, որոնց անպայման անդրադառնալու է Հայաստանում եղած ժամանակահատվածում.
«Հայաստանում մի շարք թեմաներ կան, որոնք ինձ հետաքրքրում են: Ինչպես նշեցի՝ «պուլպուլակն» ինձ համար շատ հետաքրքիր թեմա է: Հայաստանում կարելի է անվճար ջուր խմել, ինչը հրաշալի է… Ինձ հետաքրքրում են նաեւ Թավշյա հեղափոխությունը, շախմատն ու Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ու Իրանի միջեւ եղած սահմանները, կրոնը եւ այլն»,-նշեց բլոգերը՝ հավելելով.
«Հրաշալի է, երբ գալիս ես մի վայր, որը քեզ բոլորովին անծանոթ է, որտեղ չես եղել, եւ որտեղ այնքան շատ հրաշալի վայրեր կան ուսումնասիրելու: Շնորհակալ եմ ինձ այսքան լավ ընդունելու համար, ես արդեն զգում եմ Հայաստանի ջերմությունը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը