211652_close_icon
views-count6249 դիտում article-date 22:47 30-09-2019

Հոկտեմբերի 1-ին Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հարգելի քաղաքացիներ, Երևանում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ացնկացմամբ պայմանավորված, քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես հոկտեմբերի 1-ին` ժամը 08:00-ից 17:00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից մինչև Անտառային-Դեմիրճյան փողոցների խաչմերուկը: Նույն օրը ժամը 12:00-ից 17:00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը և ժամը 17:00-ից 20:00-ն` Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մաշտոց-Գր. Լուսավորիչ խաչմերուկը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր