Քաղաքական 19:00 12/04/2020 Արցախ

Արցախի նախագահի ուղերձը՝ քաղաքացիներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել  Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։ 

Ուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մարտի 19-ին, կառավարության նիստում, որտեղ քննարկվել է «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստականության մասին» հարցը, ես մեր քաղաքացիներին տեղեկացրել էի բոլոր ձեռնարկվող միջոցների մասին:

Այնտեղ նշել եմ, որ կառավարության կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները մեր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, և որ այդ աշխատանքները կկրեն մշտական բնույթ:

Նաև նշվել է, որ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կիրականացվեն լրացուցիչ քայլեր, և մեր քաղաքացիները այդ մասին անմիջապես կտեղեկանան:

Օբյեկտիվ պատճառներով այնպես է ստացվել, որ աշխարհում այդ վարակի տարածումը համընկել է մեր հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարեւորագույն համապետական՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ:
Ստեղծված պայմաններում մենք պետք է անեինք ամեն ինչ, որպեսզի ե՛ւ ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, ե՛ւ, ամենակարեւորը, ապահովվի բնակչության առողջությունը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարավոր ռիսկերից:

Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարևոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ
անկանխատեսելի բացասական հետեւանքներով:

Այդ իսկ պատճառով իրականացվել են կառավարության որոշումներով նախատեսված այն բոլոր համալիր միջոցառումները, որոնք ենթադրում է կորոնավիրուսի դեմ պայքարը, եւ որոնք այսօր գործում են տարբեր երկրներում: Հանրապետությունում վարակի տարածման դեմ պայքարը չի դադարել ոչ մի րոպե: Ակտիվորեն աշխատում է միջգերատեսչական հանձնաժողովը, եւ օպերատիվ կերպով լուծվում են բոլոր դրված խնդիրները:

Հատուկ կուզենայի նշել, որ մեր երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Եվ բոլոր ծագող հարցերի շուրջ իմ կողմից մշտապես անց են կացվում քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Այս աշխատանքների իրականացումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է հսկայական պատասխանատվության և բարձր գիտակցության զգացում: Մեր կողմից արվում է հնարավորը այս ուղղությամբ:

Եվ որևէ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ այն քաղաքականությունը, որը մեր կողմից իրականացվել է ստեղծված պայմաններում, եղել է համակողմանիորեն մշակված, ու որ դրա հիմքում ընկած էին ե՛ւ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ բոլոր միջոցների ձեռնարկումը, ե՛ւ սահմանադրական խնդիրների լուծումը՝ ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի, ի շահ մեր պետականության ամրապնդման:

Դեռևս պարզ չէ, թե ինչքան կտևի այս համաճարակը, և այն ինչ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Պետության կողմից պետք է արվի հնարավորը մեր երկրում տնտեսական ճգնաժամը կանխելու ուղղությամբ:

Եվ այս պարագայում պետք է լինի ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանություն, որը, օգտագործելով օրենքով սահմանված իր լիազորությունները, կանի հնարավոր ամեն ինչ ապագա բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար:
Ստեղծված լրջագույն պայմաններում մեզ, ինչպես երբեք, պետք է ընտրված լեգիտիմ իշխանություն:
Մեզ հաջողվեց Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում մարտի 31-ին համատեղ ուժերով անցկացնել համապետական ընտրությունները: Ինչպես գիտեք, ընտրվել է Ազգային ժողովի նոր կազմ: Սակայն նախագահական ընտրությունների արդյունքները ենթադրում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որը նախատեսված է ապրիլի 14-ին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով, որ, չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեւական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձանագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման եւ միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի եւ առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաեւ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման եւ առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմաններ եւ ռեժիմ սահմանելու, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ եւ 133-րդ հոդվածները Արցախի Հանրապետության Նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացման նպատակով, եւ այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման եւ վարակված անձանց առկայության եւ նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների եւ միջոցառումների իրականացումը եւ դրանց արդյունքում անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, հավաքների ազատության, սեփականության իրավունքի եւ արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները եւ ազատությունները` իրավիճակի պահանջով եւ օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,
եւ ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին եւ 5-րդ հոդվածներով` ես ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի՝
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչեւ 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ՝ հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար իմ կողմից պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Հրամանագրով սահմանվել են արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Ըստ էության՝ այսպիսինն է կայացված որոշման անհրաժեշտությունը:
Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության եւ բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետեւանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարեւորագույն շրջանը եւս:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ ընդունվող որոշումներին, խստորեն հետեւել նախատեսված միջոցների և հանձնարարականների կատարմանը:

Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն՝ հանուն մեր երկրի և քաղաքացիների բարեկեցության, մեր ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետության ապագայի:

Բոլորիս մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհակալություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}