1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդին գրավի դիմաց ազատել են

1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդին գրավի դիմաց ազատել են

PanARMENIAN.Net - Դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց փոխել է Երևանի Սարալանջի փողոցում մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակին: Այս մասին գրել է վթարից զոհված երեխայի հայրը՝ Գեորգի Պոպովը:

Վարորդն ազատության մեջ կմնա մինչև դատարանի կողմից վճռի հրապարակումը:

Ապրիլի 23-ին Երևանի Սարալանջի փողոցում առանց պետհամարանիշի «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել էր, և նա ձերբակալվել էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---