Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հարկ վճարելու մշակութային լուրջ խնդիր ունենք»․ կառավարությունում քննարկվել է հարկային բարեփոխումների հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։ Քննարկման ժամանակ   ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հիմնական նպատակն է ձևավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը։ Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման և հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին այս առումով հայտարարել է, որ  մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ այն վերաբերմունքը, որն այսօր կա Հայաստանում և միևնույն ժամանակ նա երկու հիմնադրույթ է առանձնացրել․

«Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից և ընդհանրապես որևէ տեղից չի գողանում, և ոչ միայն կառավարությունը, այլև ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերևից ներքև։ Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, և եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն և կպատժվեն։

Երկրորդը՝  պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով»,-մասնավորապես ասել է Փաշինյանը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Գևորգ Պողոսյանը համակարծիք է վարչապետի հետ։ Տնտեսագետն իր հերթին նկատում է, որ չկա աշխարհում այնպիսի օրենսդրություն, որը ցանկության դեպքում հնարավոր չլինի շրջանցել, սակայն այդպիսի պատկեր չունենալու համար՝ շատ կարևոր է, որ  հարկ վճարող  յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձ  տեղյակ լինի իր վճարած գումարների կիրառման նպատակների ու ծրագրերի մասին, որպեսզի  նրանց համար հարկ վճարելը լինի  ոչ թե պարտադրանք կամ պարտականություն, այլ  պետության զարգացման գործընթացին մասնակից լինելու ցանկություն, մինչդեռ այսօր՝ տնտեսագետի խոսքերով՝ հարկերը վճարելու առումով ունենք մշակութային լուրջ խնդիր․

«Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հարկ վճարել չեն ցանկանում, ինչ-որ տեղ թաքցնում են դրանք  կամ կան այնպիսիք, ովքեր նախընտրում են հարկեր վճարելու փոխարեն՝ սոցիալական ինչ-որ ծրագրեր իրականացնել, այսպես ասած՝ «օգնություններ բաժանել» ու դրա դիմաց քիչ հարկ վճարել, ինչը, իհարկե, ճիշտ մոտեցում չէ։

Կարծում եմ՝ վարչապետը  վերոնշյալ այդ   հիմնադրույթներն առանձնացրել է  որպես սկզբունք, որոնք պետք է ներդրվեն այդ հայեցակարգի հիմքում ու դրանց հիման վրա  մշակվի  ու իրականացվի   ամբողջ  ռազմավարությունը։ Ըստ այդմ՝ կարծում եմ նաև, որ բոլոր գործողությունները պետք է միտված լինեն օգնելու հարկ վճարողներին, որպեսզի վերջիններս  ունենան հարկ վճարելու բարեվարքություն  ու բավարար չափի հնարավորություն, և, իհարկե, դրան զուգահեռ ապահովեն նաև  իրենց բնականոն գործունեությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  Գևորգ Պողոսյանը։

Ուշագրավ է, որ խորհրդակցության ժամանակ  Նիկոլ Փաշինյանն ընդգծելով թեմայի կարևորությունը՝ նշել է նաև, որ առաջիկայում կառավարությունը  շատ համարձակ որոշումների է գնալու՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով։

Այս համատեքստում մեր զրուցակիցը շեշտեց․

«Նախ  համարձակության տեսանկյունից ասեմ, որ ոչ մի բարեփոխում, տնտեսության զարգացմանն ուղղված ոչ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց համարձակ որոշումների, առանց համարձակ քայլերի, այսինքն՝ տնտեսական հեղափոխություն առանց դրա հնարավոր չէ իրականացնել, իսկ ինչ վերաբերում է վարչապետի նշած մյուս փոփոխություններին՝ սկսած  գույքահարկից, ապա պետք է նկատենք, որ, հիրավի, ի տարբերություն մի շարք այլ երկրների՝ Հայաստանում գույքահարկը  շատ ցածր մակարդակի վրա է  գտնվում և  այն, իրոք, վերանայման  խիստ անհրաժեշտություն  ունի․ գույքահարկի  փոխարեն հիմա շատ է օգտագործվում նաև «ճոխության հարկ» տերմինը և սա այն հարկատեսակն է, որն անմիջականորեն փոխկապակցված է նյութական բազայի հետ, այսինքն, եթե ունես կամ ուզում ես ձեռք բերել բավականին թանկարժեք գույք, ապա պետք է պատրաստ լինես նաև բավականին  բարձր հարկ վճարել դրա դիմաց, ինչն իմ կարծիքով՝ շատ արդարացի մոտեցում է, հետևաբար այստեղ կառավարությունը շատ անելիքներ ունի՝ դրա դրույքաչափերի  փոփոխության մասով»։

Հատկանշական է նաև, որ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն նաև ասել է, որ  վերոնշյալ  հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, ինչպես նաև դիտարկվի մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման տեսանկյունից։

Այս առումով Գևորգ Պողոսյանը գտնում է, որ այո´, շատ  դեպքերում տարբեր գերատեսչությունների կողմից մշակված ռազմավարությունների կամ հայեցակարգերի համադրելիության խնդիր ենք ունենում, քանի որ գերատեսչություններ  ունեն նպատակային տարբերություններ։

«Այսինքն, օրինակ, ՊԵԿ-ի գործառույթներից մեկը հարկերի հավաքագրումն է, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարությունը, որպես տնտեսական զարգացման ապահովման պատասխանատու, կարող է  դիտարկել  այնպիսի դեպքեր, երբ տնտեսվարողը պետք է ոչ թե շատ հարկ վճարի, այլ հակառակը՝ ազատվի հարկերից, ինչ-որ արտոնություններ ստանա, որպեսզի կարողանա զարգանալ, և այստեղ ակնհայտ է, որ այս երկու պետական մարմինների միջև հակասություններ են առաջ գալիս։ Կարծում եմ, որ վարչապետը հենց սա է հաշվի առել ու շատ ճիշտ է ֆիքսել, որ ցանկացած ռազմավարություն ու հայեցակարգ՝ հատկապես հարկային մարմնինը, որը սերտ  փոխկապակցված է մյուս բոլոր գերատեսչությունների գործառույթների հետ, պիտի համադրելի և միմյանց  հետ  համագործակցության շրջանակներում տեղավորվի․  օրինակ՝  ունենք ՓՄՁ զարգացման ռազմավարություն, բիզնես միջավայրի  բարելավման ռազմավարություն, հարկային ռազմավարություն, ֆինանսների  ճիշտ կառավարման հայեցակարգ և այլն և այլն, այսինքն՝ այս բոլորը պետք է համատեղելի լինեն, որպեսզի  մեկը մյուսի աշխատանքին չխոչընդոտի, որպեսզի տնտեսության զարգացում ունենանք, առաջընթաց լինի, այլ ոչ թե դրանցից մեկն առանձնացնենք ու տապալենք  մնացածի  գործառույթները»,-ընդգծեց տնտեսագետը։

Վերջինից  հետաքրքրվեցինք նաև՝ իսկ հիմա այս հարցերում պրոգրես (առաջընթաց) ունե՞նք, արդյոք․

«Համենայնդեպս, ռեգրես չունենք հաստատ»,-պատասխանեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում