«Սամվել Հարությունյանի վերանշանակումը անցյալ տարվա հունիսին որևէ կերպ չէր տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ: Սամվել Հարությունյանն ինձ մոտ ասոցացվում է կոռուպցիայի հետ և իր գործունեության նկատմամբ իմ գնահատականն այն է, որ այն կոռուպցիոն գործունեություն է: Առաջին հերթին շահերի բախումը ուղղակի Գիտության կոմիտեում կուլմինացիոն աստիճանի է: Սամվել Հարությունյանն ինքն իրեն ուղարկում է գիտական գործուղումների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գործունեությանը: