Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Վարչապետի առաջին այցին սպասում  են խանդավառ․ ինչ հարցեր են հուզում ԱՄՆ հայ համայնքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին հրավիրելի է հավաքի։ Խանդավառություն կա՞  համայնքում։ Ի՞նչ սպասելիքներ կան համայնքում վարչապետից։

Այո՛, կա խանդավառություն, որովհետև սա՝ որպես վարչապետ, նրա առաջին այցն է Լոս Աջելես։ Բացի այդ, նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ այստեղի հայ ժողովուրդը, մանավանդ նրանք, որոնք Հայաստանից են եկել այստեղ, խանդավառ էին, որ վարչակազմ փոխվեց, և նոր մարդիկ եկան պաշտոնի։ Ընդհանրապես մարդիկ այստեղ ուրախ են և սպասում են։

-Նիկոլ Փաշինյանը իր տեսաուղերձում հույս է հայտնել, որ կքննարկեն այն օրակարգը, որի մասին խոսել է վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: «Հույս ունենք՝ այդ օրը հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասել է վարչապետը։ Մասնավորապես ի՞նչ հարցեր են այսօր համայնքին հետաքրքիր։

-Ընդհանրապես չի կարելի ամբողջ համայնքի անունից խոսել, որովհետև համայնքի մի մասը մասնակից չէ հայկական հարցերին, Հայաստանում չի եղել, չի հետաքրքրվում հայերով, պարզապես իր կյանքն է ապրում, բայց կան նաև Հայաստանից կամ Միջին Արևելքից այստեղ գաղթած տասնյակ հազարավոր հայեր, որոնք գործունյա են, հետևում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և իրենք ուզում են, որ Հայաստանը զարգանա, տնտեսությունը ծաղկի, արդարություն հաստատվի, աշխատատեղեր ստեղծվեն և իրենք բավարարված լինեն, որ իրենք հայրենիքը լավ ձեռքերում է։ Իրենք հայրենիքում չեն ապրում, բայց որպես հայ հետևում են և ուրախանում են բոլոր հաջողություններով։

-Ներդրումների հետ կապված այս այցը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

-Ընդհանրապես տրամաբանական է մտածել, որ երբ վարչապետն այստեղ լինի և ներդրումների մասին խոսի և քաջալերի ներդրումները, դա իր օգուտն ունենալու է։ Բայց ընդհանրապես ներդրումը բավականին բարդ հարց է, քանի որ մարդիկ նախ պետք է բիզնեսով զբաղվեն, իսկ այստեղ մեծ մասը աշխատավորներ են և նրանք ներդրումներ չեն կարող անել։ Ներդրումներ անողներն ընդհանրապես փոքրաթիվ են, և նրանք էլ պետք է ոչ միայն փող ունենան ներդրումներ անելու, բայց նաև պետք է հարմար առիթ պետք լինի, որ իրենց գումարը ներդնեն Հայաստանում, ծանոթանան բիզնեսին։ Բացի այդ, հետո պետք է Հայաստանում գրասենյակ լինի, որ այսքան տարի դեռ չկա, որ սփյուռքահայ ներդրողը գա Հայաստան և դիմի այդ գրասենյակ, որտեղ նրան մեկ առ մեկ խորհուրդ տան, թե ինչպես անել, ինչ օրենքներ կան, ինչպես կարելի է ներդրումներ անել։ Բոլորս էլ հայ ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն բան հաջող կավարտվի, որովհետև հայ ենք, ներդրողը պետք է շատ բան իմանա Հայաստանում բիզնեսի օրենքների մասին։ Ներդրում անելն այդքան էլ հեշտ բան չէ, և այնպես չէ, որ ամեն մարդ հսկա քանակությամբ փող ունի և կարող է գա և  ներդրում անի։

-Իսկ ընդհանրապես ի՞նչ հարցեր են համայնքին հետաքրքիր։ Մասնավորապես Ձեզ ի՞նչ հարցեր են հետաքրքրում։

-Արցախում մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ոււնեցավ, որտեղ նշեց 2050 թվականին Հայաստանը ուր պետք է հասնի։ Եվ նա նշեց բազմաթիվ բնագավառներ, օրինակ, բնակչությունը պետք է 5 միլիոն դառնա, աշխատատեղեր լինեն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Նա նշեց 6-7 ոլորտ։ Ես գիտեմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում բավական վեճեր տեղի ունեցան։ Նրանք, որոնք Փաշինյանի կողմնակիցեն, ասացին, որ լավ ելույթ է, լավ է, որ նա այդպիսի երազներ ունի, իսկ նրանք, որոնք նրա կողմից չեն, քննադատեցին վարչապետին՝ ասելով, որ սրանք անիրատեսական խոսքեր են պարզապես ժողովրդի մոտ տպավորություն թողնելու համար են։ Իմ կարծքով՝ լավ է, որ վարչապետը ուզում է ապագայի երազներով զբաղվի և ոչ միայն առօրյա հարցեր լուծելով։ Սակայն շատ կարևոր է, որ եթե այս ծրագրերը պետք է իրենց նպատակին հասցնենք 2050-ին, այսօրվանից պետք է սկսել և ամեն տարի մի նշաձող պետք է լինի։ Այսինքն՝ պետք չէ սպասել վերջին տարում անել քայլեր և ամեն տարվա ծրագիր է պետք, թե ինչպես բնակչությունը ամեն տարի փոքր փոքր թվով պետք է ավելանա, որ 50 թվականին հասնի 5 միլիոնի։ Այսինքն՝ ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի կառավարությունը ունի՞ կոնկրետ ծրագիր, որ մեզ տանելու է 2050 թվականի նպատականերին։ Ես մինչև հիմա չեմ լսել, որ պլանավորված ճանապարհային քարտեզ չկա։ Պետք է ճանապարհային քարտեզ, չի կարելի մոտ 3 միլիոն ժողովրդից հասնենք 5 միլիոնի՝ ինքնաբերաբար, առանց ծրագրերի, առանց տարիների շարունակական ճիգերի։ Սա 30 տարվա ծրագիր է, և ամեն տարի պետք է մեկ քայլ առաջ գնանք, որ այդ ծրագիրը ավարտին հասցնենք։

Երկրորդը, որ ինձ համար կարևոր է, սփյուռք-Հայաստան համագործակցությունն է։ Վստահ եմ, որ վարչապետը դրա մասին խոսելու է, անհնար է, որ նա չխոսի Հայաստանի հետ սփյուռքահայության կապի մասին։ Եվ այստեղ էլ մենք նրա առաջարկները լսելու կարիք ունենք։ Բոլորս էլ գիտենք, որ պետք է Հայաստան-սփյուռքը գործակցեն իրար հետ, բայց ինչպես հաջողենք, ինչպես հասնենք նրան, որ հայաստանցին և սփյուռքահայրը լինեն մեկ ժողովուրդ, ոչ միայն խոսքով, այլ նաև գործնական ձևով։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում