ԱՄՆ-ը B-2 Spirit ռազմավարական անտեսանելի ռմբակոծիչներ է տեղափոխել Եվրոպա
Ռուսական Ինտերֆաքս գոծակալության փոխանցմամբ B-2 Spirit ստրատեգիական անտեսանելի ռմբակոծիչներ կժամանեն Ատլանտյան օվկիանոսի արևելքում գտնվող Եվրոպայի մերձակա պորտուգալական Ազորեզ կղզիների Լաջեսի ռազմակայան՝ ռազմական արենայում ուսումնամարզական թռիչքներ իրականացնելու համար, հայտնում է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը:
Միջուկային զենք տեղափոխելու կարողություն ունեցող ռմբակոծիչների թվի և ժամանման ժամկետի մասին, տեղեկություն չի հաղորդվում: Մինչդեռ, ըստ արևմտյան ավիացիոն տեղեկատվական միջոցների, Միացյալ Նահանգների Միսուրիի ռազմավարական ավիաբազայից կատարած տրանսատլանտյան թռիչքից հետո Ազորեզի ռազմաբազա վայրէջք են կատարել երկու B-2 Spirit ռմբակոծիչ:
«Օդանավերը Եվրոպայի ռազմական օբյեկտներից տարբեր առաքելություններ կիրականացնեն՝ ԱՄՆ զինված ուժերի եվրոպայի հրամանատարության պատասխանատվության ներքո», - հայտնել են ԱՄՆ-ի զինված ուժերից:
Նշվում է նաև, որ Լաջեշի ավիաբազան ռազմավարական նշանակության դիրքում է՝ արտակարգ իրավիճակներում օդանավերի տեղափոխման և մարտական գործողություններին աջակցելու, ինչպես նաև հրամանատարության հիմնական կապի ապահովման և ՆԱՏՕ-ի համատեղ գործողություններին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին