Reuters-ը և The Guardian-ը գրում են Անկարայի կողմից Ադրբեջան ուղարկվող զինյալների մասին

Reuters-ը և The Guardian-ը գրում են Անկարայի կողմից Ադրբեջան ուղարկվող զինյալների մասին

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Reuters գործակալությունը և The Guardian պարբերականն անդրադարձել են Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքից Ադրբեջան կռվելու համար ուղարկած վարձկանների մասին լուրերին։ Reuters-ը երկու զինյալի հետ է խոսել, որոնք հայտնել են, որ այդ նպատակով Թուրքիան իրենց վճարելու է ամսական $1500։

Նրանք Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորումներից են, և հայտնել են, որ Ադրբեջանում իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։

Երկու զինյալն էլ նշել են, որ պետք է Ադրբեջան մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ պարեկության, ոչ թե կռվելու համար։

Reuters-ը նշում է, որ թեև Ադրբեջանը հերքում է, Թուրքիան՝ չի մեկնաբանում այս լուրերը, չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է աջակցել Բաքվին։

Թուրքիայի պրոադրբեջանական և հակահայկական հայտարարություններին անդրադարձել է նաև The Guardian-ը։

Լրատվամիջոցը գրել է,որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների ընդլայնման մասին: Լեռնային Ղարաբաղում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը, առաջին երկուսը Սիրիան և Լիբիան են։

Հայկական տվյալներով, Ադրբեջանում է տեղակայվել մինչև 4000 վարձկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---