Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Միանշանակ՝ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն. Նրանց սարքում են օպերատիվ խաղի մասնակից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը շուտով կհասնի ԱԺ։  Տեսակետ կա, որ և՛ ՀՔԾ պետը, և՛ Քննչական ծառայության պետը, և՛ ԱԱԾ պետը, և՛ ՊԵԿ ղեկավարը, և՛ Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավարը, և՛ ԿԸՀ ղեկավարը, և՛ Գլխավոր դատախազը՝ բոլորը պետք է նշանակվեն ԱԺ-ի կողմից և տարեկան հաղորդումներով հանդես գան ԱԺ-ում։ Որպես ԱԱԾ պետի նախկին տեղակալ՝ ի՞նչ եք կարծում, ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի՞ վերահսկողության տակ, թե՞ պետք է դառնա նախարարություն և հաշվետու լինի խորհրդարանին։

– Մենք լրջագույն խնդիր ունենք օպերատիվ կառավարման հետ կապված։ Կարող եմ ասել՝ սա խնդիրների խնդիրն է՝ պայմանավորված մեր աշխարհագրական դիրքով և կարգավիճակով։ Մենք պատերազմից դուրս չենք եկել, իսկ նման դեպքերում առաջինը արագ և ակնթարթային որոշումներ ընդունելն է։ Իսկ այդ որոշումներն ընդունելու համար ինչ է նշանակում ենթարկվել ԱԺ-ին, կոնկրետ կենթարկվի ոչ թե ԱԺ-ին, այլ ԱԺ նախագահին։ Իսկ ո՞վ է ԱԺ նախագահը։ Արդյոք այդ անձնավորությունը պատրա՞ստ է ղեկավարել այդ կառույցները։ Մենք հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ այդ կառույցները ղեկավարելու։

– Ինչո՞ւ։

Պատրաստ չլինելը տեսանելի է իր կայացրած որոշումներից և ի վերջո կապված է, թե այդ կառույցների հետ ինչի մասին է խոսում ինքը։ Ինչ նկատի ունեմ. երբ նրան նյութեր են զեկուցում, Նիկոլ Փաշինյանի համար դա դառնում է ուղիղ մի բան, որ կարող է այդ մասին հայտարարել։ Կարող ենք օրինակ բերել. ամիսներ առաջ ԱԺ-ում նա հայտարարեց, որ շուտով ականատես կլինենք պատգամավորի կողմից ամենախոշոր կաշառք տալու դեպքի բացահայտման։ Պարզ է, որ կաշառք տվողը այդտեղ նստած էր։ Եվ եթե քիչ խորը գնանք, ժամանակին գործարար Սիլվա Համբարձումյանը  խոսել էր իր 14 միլիոնի մասին։ Եվ այս հայտարարությունը նա արեց, պարզ էր, չէ՞, որ նա նստած էր այնտեղ, լսում էր և կարող էր միջոցներ ձեռնարկել։ Դե որտեղի՞ց պետք է խմբագիրն այդ մասին իմանար։ Իհարկե, նույն պահին ես մտածեցի՝ սրանք օպերատիվ տվյալներ ունեն և չեն կարողանում փաստը օրենքով ամրագրել, այսինքն՝ մոտեցումներ չունեն, և այսպիսի բազում օրինակներ կարող եմ բերել, որ բռնել են, բաց են թողել։

– Ինչո՞ւ են այդ դեպքում հայտարարում առաջին դեմքի շուրթերով։

– Նպատակը մեկն է, որ այն մարդը, ում նկատմամբ հայտարարում են, չդիմանա նյարդերը և դիմի փախուստի. սա կլինի անուղղակի ապացույց, և ձերբակալության դեպքում շատ հեշտ է խոստովանական ցուցմունքի բերել։ Սարքում են նրանց օպերատիվ խաղի մասնակից։ Հետո համոզվեցին, որ սխալ են մտածում, և սա ընդամենը կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն իմիտացիա է, ուրիշ ոչինչ։

– Հիմնավորում ունե՞ք։

– Իհարկե, ունեմ, այսքան գոռում-գոչյունից հետո ընդամենը 16 միլիոն դոլար են մուտքագրել բյուջե։ 16 միլիոնը թալանված Հայաստանում երգիծանքի բնագավառից է։ Այս պարզունակ հարցում էլ հաջողություն չունեն, և որտեղ որ պատահական շրջվեն, դեմ են առնելու միլիարդավոր դոլարների։

– Հիմա ինչպե՞ս, ըստ Ձեզ, պետք է կառավարվի ԱԱԾ-ն։

– Ասեմ, որ մի քիչ էլ իր նշանակած մարդը չի համապատասխանում այդ պաշտոնին։  Եվ այս դեպքում արդեն այդ անձը կվերածվի չարիքի։ Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, որ երկու ժամվա ընթացքում մարդկանց կպառկեցնեն ասֆալտին, գլուխները պատերին կտան և այլն։ Նախևառաջ՝ աշխարհի ոչ մի վարչապետ ի լուր աշխարհի, ամենավատ օրինակներում, նման բան չի հայտարարել։ Լավ, հայտարարեց, բայց ոստիկանապետն այնքան խելք, հմտություն, փորձ պետք է ունենա, պետք է տիրապետի օրենսդրությանը, նա պահի տակ բաներ խոսեց, որը պետք է ուղղի, և դա կարող է ունենալ լրջագույն հետևանք՝ ընդհուպ մինչև կալանք։ Մինչդեռ այդ հայտարարությունից հետո ոստիկանապետը հարցազրույց է տալիս և հայտարարում, որ, այո՛, մենք հիմա սկսեցինք մարդկանց մեքենաները կանգնեցնել, իջեցնել, փռել ասֆալտին, նկարել, որպեսզի նկարահանվածը ցույց տան շեֆին, որ սա արել ենք։ Սա որակների խնդիր է։ Խնդիր է, երբ առաջին դեմքը տվյալ կազմակերպության որակ չունի։

Նա անմիջապես գլխապատառ սկսում է պաշտպանել մի բան, որ ընդհանրապես պաշտպանել չի կարելի և դրա մասին ընդհանրապես չի կարելի խոսել։ Այո՛, ասֆալտին պառկեցնում են, բայց պառկեցնում են ոչ թե նրա համար, որ ի ցույց դնեն, նկարահանեն շեֆի հանցավոր հրամանը։ Դրա համար շատ կարևոր է նաև այն գիտելիքը, որը ունի վերևում կանգնած մարդը։

Օպերատիվ կառավարումը համահունչ է մեր այսօրվա վիճակին, և հատկապես ԱԱԾ-ում այդ խնդիրները պետք է անհապաղ իրագործվեն։ Այնտեղ այնքան խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում։ Խնդիրն իրոք ազգային անվտանգության հարց լուծելն է, իսկ դրանք տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է ծառայություն, թե նախարարություն, միանշանակ՝ նախարարություն։

Տեսակետ կա, որ ԱԱԾ-ն պետք է լինի Ազգային անվտանգության պետական կոմիտե, ինչպես, օրինակ, ՊԵԿ-ն է, և օրենքով սահմանված չենթարկվի քաղաքական ղեկավարությանը։

– Այստեղ հարցերի հարցն է, թե ով է ղեկավարելու կոմիտեն կամ նախարարությունը։ Ժամանակին Սովետական Միությունում այդպես վարվեցին՝ МГБ-ն վերածեցին KKB-ի։ Ի վերջո, անունն ինչ ուզում եք դրեք, այն մարդը, ով կանգնած է պետության ղեկին և իրականում ղեկավարում է  պետությունը, այդ մարդը պետք է որոշի՝ առանց հաշվի առնելու՝ կոմիտե՞ է, թե՞ նախարարություն, այդ աշխատակիցների բախտը։ Այսինքն՝ վերին էշելոնի, գեներալի կոչումներ կստորագրի, և ով ստորագրի այդ որոշումը, նա էլ դե յուրե և դե ֆակտո կղեկավարի ԱԱԾ-ն։

Այսօր ԱԺ-ն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այդ ԱԺ-ն ձևավորվել է մեկ մարդու շնորհիվ, ավելի ամորֆ ԱԺ չի եղել նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Այսօր մեր երկիրը ղեկավարում է մեկ մարդ, և հպարտ քաղաքացին չի պատկերացնում, թե ուր ենք գնում այսպես, և հենց հպարտ քաղաքացին հասկանա՝ կայլայլվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում