News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման եթերում առաջին անգամ հրապարակվել է Արմեն Ջիգարխանյանի նախնական կտակը, որը, ինչպես վստահեցնում էր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, «կորել» էր սկսված սկանդալից հետո, հայտնում է 7days.ru-ն: 

Պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 7-ին Արմեն Բորիսովիչն իր ամբողջ ունեցվածքը գրանցել է երիտասարդ դաշնակահար կնոջ անունով: Մինչեւ վերջին ժամանակները, փաստաթղթի համաձայն, Վիտալինան ժողովրդական արտիստի միակ ժառանգորդն էր:

Նույն հաղորդման ժամանակ Վիտալինայի ընկերուհին եւ անցյալում նրա պաշտոնական ներկայացուցիչը՝ Էլինա Մազուրը, պաշտոնապես հրաժարվել է Ջիգարխանյանի նախկին կնոջ հետ ընկերությունից: Նա խոստովանել է, որ սկզբում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրեն աշխատանքի է վերցրել իրեն օգնելու համար, որ ամուսնալուծությունից հետո դերասանին ոչ մի բան չմնա:

Մազուրը, որը մինչեւ վերջերս պաշտպանում էր Վիտալինային, խոստովանությունը կատարել է ամբողջ երկրի առաջ: Նա հավաստիացրել է, որ Արմեն Ջիգարխանյանի նախին կնոջ հետ ընկերությունը հիմնված էր պայմանավորվածության վրա՝ ժողովրդական արտիստին կողոպտել «մինչեւ վերջին թելը»:

«Ես հրաշալի հասկանում եմ, թե որն էր նրա նպատակը: Ծեր հիվանդ մարդուն անօգնական թողնել: Երբ դա գիտակցեցի, իսկ դա անմիջապես տեղի չի ունեցել, ես փախչելու ցանկություն ունեցա: Դա ճիշտ չէր»,- ասել է Էլինան լրագրողներին:

«Ես էի բոլոր սկանդալների ռեժիսորը, ապահարզանը լիովին այնպես էի բեմադրել, որ Վիտալինան էլ ավելի հարուստ լինի, եւ նա դարձավ»,- հայտնել է Մազուրը: Էլինան եւ Վիտալինան վիճել են, երբ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է Ջիգարխանյանից ստանալ: Սակայն հիմա կինը ցանկացել է ներողություն խնդրել Արմեն Բորիսովիչից: «Ես իսկապես սխալ էի եւ իմ մեջ ուժ գտա դա խոստովանելու համար»,- շեշտել է Էլինան:

Ստեղծված իրավիճակլի մասին իր կարծիքը հայտնել է նաեւ Ելենա Կսենոֆոնտովան, որը երկար տարիներ աշխատել է Ջիգարխանյանի թատրոնում: «Մի անգամ Վիտալինան նրան փակեց իր աշխատասենյակում: Նա երկար ժամանակ դռանն էր խփում, իսկ Վիտալինան ցույց էր տալիս՝ իբր ամեն ինչ նորմալ է: Վիտալինան ինձ չէր սիրում, մրցակցություն էր զգում: Նա հեռացրեց բոլոր հին դերասաններին, որոնք Ջիգարխանյանի վրա ազդեցություն ունեին: Ես վերջինն էի, որ 2013-ին հեռացա»,- պատմել է դերասանուհին: Իրեն ազատելուց հետո Ելենան մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Արմենի հետ, բայց նա հեռախոսը չէր վերցնում:                           

Ներկայումս Վիտալինային մեղադրանք է առաջադրվել դերասանի անձնական կյանքին միջամտելու հոդվածով: Սակայն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հավատում է, որ իրեն կհաջողվի ապացուցել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մեղավորությունը առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ